Եվրո-2020. Հաստատվել են կիսաեզրափակիչ հանդիպումների մրցավարական անձնակազմերը

Եվրո-2020. Հաստատվել են կիսաեզրափակիչ հանդիպումների մրցավարական անձնակազմերը

05/07/2021 - 14:49

Եվրո-2020-ը քիչ-քիչ մոտենում է իր տրամաբանական ավարտին. մնացել է անցկացնել ընդամենը 3 հանդիպում։

Հուլիսի 6-7-ին կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերին։

Իտալիա – Իսպանիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆելիքս Բրիխը, նրան եզրերում օգնելու են Մարկ Բորշն ու Ստեֆան Լուպը, VAR համակարգի պատասխանատուները լինելու են Մարկո Ֆրիցը, Քրիստիան Դինգերը և Բաստիան Դանկերտը, չորրորդ մրցավարը` Սերգեյ Կարասյովը։

Հավելենք, որ Կարասյովը ներկայցնում է Ռուսաստանը, իսկ մյուս բոլորը` Գերմանիան։

Անգլիա – Դանիա հանդիպումը կսպասարկեն հոլանդացիները` Դանի Մակելիի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն նրա հայրենակիցներ Հեսել Ստեգեստրան և Յան Դե Վրիստը։ Խաղի չորրորդ պաշտոնյան լինելու է Օվիդիու Հացեգանը (Ռումինիա), իսկ VAR համակարգի պատասխանատուները` Կևին Բլոմը (Հոլանդիա), Քրիստիան Գիտելմանը (Գերմանիա) և Պավել Գիլը (Լեհաստան)։

Նշենք, որ երկու հանդիպումներն էլ կայանալու են Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023