«Արսենալը» մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը, որի հիմնական թեկնածուն «Այաքսի» ֆուտբոլիստ Յուրիեն Թիմբերն է։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործներն» արդեն տևական ժամանակ է աշխատում են` 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Այաքսը» գործարքի հարցում արդեն մերժել է «Արսենալի» առաջին առաջարկը։ Այժմ «զինագործները» երկրորդ` ավելի բարելավված առաջարկն են պատրասում։ Նշվում է, որ լոնդոնյան […]
Ավելին
Դանիական «Օրհուս» ակումբի կենտրոնական պաշտպան Յան-Աուրել Բիսեկը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Ներաձուրիները» երկու մասով վճարելու են 22-ամյա պաշտպանի ու «Օրհուսի» միջև գործող պայմանագրով առկա հրաժարագինը, որը 7 մլն եվրո է։ Նշենք, որ երիտասարդ պաշտպանը «Քյոլնի» սան է, որի համակարգում հանդես է եկել […]
Ավելին
Թուրքական ֆուտբոլի գլխավոր տաղանդ Արդա Գյուլերը («Ֆեներբախչե») հայտնվել է բազմաթիվ գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, 18-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Ռեալ Մադրիդը»։ Գործարքի կայացման հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ «արքայական» ակումբը վստահ չէ, որ կկարողանա ուժեղ մրցակցության պայմաններում մշտական խաղաժամանակ ապահովել պատանի ֆուտբոլիստի համար։ Գյուլերի ծառայություններով հետաքրքրված է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Հիշեցնենք, որ վերջերս Մայամին ներկայացնող ակումբի շարքերը համալրել էր նաև Լեո Մեսսին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ չնայած […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղակայված ակումբը գործարքի դիմաց «գայլերին» վճարելու է 55 մլն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ անվանի ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է SportItalia-ն, 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտն «Այաքսն» է։ Աղբյուրի փոխանցմամբ` հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Սասուոլոն», «Ինտերն» ու «Ֆիորենտինան»։ Որոշ աղբյուրներ գրում են նաև, որ Սպերցյանին իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Բորուսիա Մյոնխենգլադբախը»։ Հաղորդվում է, որ […]
Ավելին
«Յուվենտուսի» վինգեր Անխել Դի Մարիան ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Բենֆիկա»։ Ինչպես տեղեկացնում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Այժմ արգենտինացի ֆուտբոլիստի և «արծիվների» ներկայացուցիչները քննարկում են կնքվելիք պայմանագրի ու մյուս փաստաթղթերի վերջին դետալները։ Ռոմանոն հաստատում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի «Բենֆիկա» տեղափոխությունը միայն ժամանակի հարց է և գրեթե կասկած չի հարուցում։ Սպասվում է, […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ու ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, ինչից հետո իտալացի մասնագետն, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Կառլո Անչելոտիի փոխարինող տեսնում է Խաբի Ալոնսոյին, ով ներկայումս մարզում է «Բայերը»։ Հատկանշական է, որ իսպանացի մասնագետի և գերմանական ակումբի միջև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» մամուլի ծառայությունն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ բոսնիացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 5 մլն եվրո։ 37-ամյա հարձակվողն արդեն մեկնել է Ստամբուլ` նոր ակումբի համար բուժզննում անցնելու համար։ Հավելենք, որ Ջեկոն «Ինտերի» կազմում […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի որակավորման առաջին փուլից պայքարն սկսելու է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Ալաշկերտը», որի շրջանակում մրցելու է Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» դեմ։ Այդ դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է հունգարական «Դեբերեցենի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 226 227 228 229 230 665

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023