Պատրիկ Վիեյրան նշանակվել է Սենեգալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է «Տերանգայի առյուծների» մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 50-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Ստրասբուրգը», «Ջենովան», «Քրիստալ Փելասը», «Նիցան» և այլ ակումբներ։ Նա Սենեգալի հավաքականում փոխարինել է Պապ Թիավին։ Վիեյրան առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Միլանում», «Արսենալում», «Յուվենտուսում» և «Մանչեսթեր […]
Ավելին
«Լիլի» կիսապաշտպան Այուբ Բուադին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» մարոկկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 100 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ 18-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի համակարգում է 2021թ. հուլիսից, որի հիմնական թիմում 96 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։ Բուադին 2026թ. մայիսից […]
Ավելին
«Օլիմպիակոսը» գնել է «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պիրեյը ներկայացնող ակումբը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 6 միլիոն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 54 խաղում խփել է […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ալ Ահլին» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Ալ Անվարից»։ Հյուրերից փայլեց թիմի նորեկ Էդուարդ Սպերցյանը, որը 61-րդ րոպեին հիասքանչ հարվածով բացեց հաշիվը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը 89-րդ րոպեին նաև ասիստ գրանցեց` օգնելով մրցակցի դարպասը գրավել Գալենոյին։ Հայ ֆուտբոլիստը երկրորդ պաշտոնական հանդիպումն էր անցկացնում «Ալ Ահլիում»։ 26-ամյա կիսապաշտպանն իր նորանուտի […]
Ավելին
«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության նախավերջին ընկերական խաղում 5:2 հաշվով հաղթեց «Բազելին»։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց թիմի նորեկ Ջեսի Բիսիվուն, որն անդրանիկ գոլերը խփեց կատալոնական գրանդում։ Իսպանիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Կարիմ Ադեյեմին, Համզա Աբդելկարիմն ու Լամին Յամալը։ Շվեյցարական ակումբից աչքի ընկան Ժան Դուկուրեն ու Կազիմ Օլայգբեն։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը վերջին ընկերական խաղում օգոստոսի 19-ին կմրցի Կահիրեի […]
Ավելին
Հեղինակավոր ESPN պարբերականը ներկայացրել է իր վարկածով ակումբային ֆուտբոլի լավագույն մարզիչներին։ Ցանկում ներառված 30 մարզիչները նվազագույնը մեկ տարի է արդեն զբաղեցնում են պաշտոնը։ Այն մարզիչները, որոնք մեկ տարուց ավելի է աշխատանք չունեն, դուրս են մնացել ցանկից։ Ակումբային ֆուտբոլի լավագույն մարզիչները` ըստ ESPN-ի Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Ալ Էթիֆակը» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Ալ Ռիյադին»։ Տանտերերից 79-րդ րոպեին աչքի է ընկել Ռայան Մեսին` լուսատախտակին վառելով 3:2 հաշիվը։ 19-ամյա ֆուտբոլիստը հենց օգոստոսի 14-ին էր վարձավճարով տեղափոխվել Դամամը ներկայացնող ակումբ` թիմում նորամուտի խաղում խփելով անդրանիկ գոլը։ Մեսիի տրանսֆերային իրավունքը պատկանում է ֆրանսիական «Ստրասբուրգին»։ Երիտասարդ […]
Ավելին
Կոպա Սուդամերիկանայի (խմբ.` Հարավային Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարը) 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Սանթոսը» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել էկվադորական «Մակարայի» նկատմամբ։ Տանտերերից տպավորիչ հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (80 գոլ) Նեյմարը, որը երկու գոլային փոխանցում է կատարել` օգնելով աչքի ընկնելով Գաբրիել Բարբոսային և Վիլիան Արաոյին։ 34-ամյա Նեյմարն ընթացիկ […]
Ավելին
Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 6-րդ տուրում «Ռոտորը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Ուրալի» դեմ։ Վոլգոգրադը ներկայացնող ակումբից 9-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացել է Արտյոմ Սիմոնյանը։ 31-ամյա ֆուտբոլիստը հուլիսին է պայմանագիր կնքել «Ռոտորի» հետ, որի կազմում 6 խաղում խփել է արդեն 2 գոլ, կատարել 4 ասիստ։ Սիմոնյանը 2014-19թթ. հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելով […]
Ավելին
Եվրոպա լիգայում հայտնի են դարձել որակովորման փլեյ-օֆֆ-ի բոլոր զույգերը։ Կկայանան հետևյալ դիմակայությունները. Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 20-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոստոսի 27-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026