Երկու օր շարունակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սոցցանցերի պաշտոնական էջերում հետաքրքիր գրառումներ է կատարում՝ երկրպագուներին նախապատրաստելով ինչ-որ բանի։ Սոցցանցերի պատասխանատուները լուսանկար են հրապարակում՝ նկարի նկարագրությունում գրելով շուտ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ նկատի ունի ՀՖՖ-ն, սակայն կարծում են, որ հավաքականի կազմում կսկսի հանդես գալ անվանի հայազգի ֆուտբոլիստ կամ էլ նոր մարզադաշտի կառացուման նախագիծն է հաստատվել։ Սպասենք […]
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին։ Ո՞վ է մեր նոր մարզիչը, ինչպե՞ս նա կփոխի հայկական ֆուտբոլը, ի՞նչ առավելություններ կստանա մեր ընտրանին Կապարոսի շնորհիվ, կրկին տապալմա՞ն սպասենք, թե՞ վերաջապես հաջողություն կլինի, ինչպիսի՞ կարիերա է ունեցել, ի՞նչ նվաճումների է հասել և ի՞նչ ձախողումներ են եղել։ Կիմանանք, թե ինչպե՞ս նա բացահայտեց Սերխիո Ռամոսի, Դանի […]
Ավելին
Մոտ մեկ ամիս տեսադարանի շրջանակում որևէ հանդիպում չէինք ներկայացրել և առաջնությունների վերսկսմանը զուգահեռ որոշել էինք այլևս չհրապարակել լեգենդար հանդիպումներ, սակայն այսօր նկատեցինք, որ լրանում է Դանիա – Հայաստան լեգենդար հանդիպման 7-րդ տարեդարձը։ Այդ տարիներին, ինչպես հիշում եք, Հայաստանի հավաքականի ծաղկման շրջանն էր, երբ մեր հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ այնպիսի արդյունքներ էր գրանցում, որ եվրոպական թոփ […]
Ավելին
Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչյովը խոսել է ռուսական ֆուտբոլում լեգեոներների կանոնում կատարված փոփոխությունների մասին․ «Ըստ սպորտի նախարարի հրամանի՝ Եվրասիական միության անդամ երկրների քաղաքացիները կդադարեն համարվել լեգեոներ, որի որոշումը ստորագրվել էր դեռևս նախորդ տարի։ Այդ որոշումն ուժի մեջ կմտնի սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից։ Այպսիսիով, նոր մրցաշրջանը կմեկնարկի այս փոփոխություններով»,- այդ մասին փոխանցում […]
Ավելին
«Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Ռոմայի» կազմում, ցանկություն է հայտնել ելույթները հռոմեական ակումբում շարունակել։ «Իհարկե, ես կցանականայի հաջորդ մրցաշրջանը նույնպես անցկացնել «Ռոմայի» կազմում, և ոչ միայն հաջորդ, այլև ևս մի քանի մրցաշրջան, սակայն ես պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ և շատ բան ինձնից կախված չէ։ Այդ ամենը կախված է «Արսենալից» […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով ներկայումս հանդես է գալիս Կիպրոսը ներկայացնող «Էնոսիսի» կազմում, պայմանագրի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։ Հայ պաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Ինչպես տեղեկացնում է 24sport պարբերականը, հայազգի պաշտպանը կարիերան կշարունակի Կիպրոսի բազմակի չեմպիոն «Անորտոսիսի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը կարելի է կայացած համարել, […]
Ավելին
Այսօր՝ մայիսի 30-ին, մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջափուլը, որի շրջանակում առաջնության առաջին շրջափուլի արդյունքներով լավագույն 6 տեղերը զբաղեցրած ակումբները կպայքարեն չեմպիոնության համար։ 19-րդ տուրի շրջանակում առաջնության երկու առաջատարներն էլ՝ «Արարատ-Արմենիան» և «Լոռին», միավորներ կորցրին։ Տուրի մեկնարկային խաղում Վանաձորում մրցեցին երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լոռին» և երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Նոան: Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր պայքարում […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված Հայաստանի Բարձագույն առաջնությունը վերսկսվեց։ 18-րդ տուրի շրջանակում այսօր՝ մայիսի 23-ին, կայացել է երկու հանդիպում։ Չեմպիոնության համար պայքարող Վանաձորի «Լոռին» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում մրցեց «Շիրակի» դեմ՝ հաղթելով 1։2 հաշվով։ Առաջնության վերսկսումից հետո առաջին գոլը հեղինակեց «Լոռիի» արգենտինացի հարձակվող Ագուստին Մասիերոն՝ եզրափակելով վանաձորյան ակումբի կազմակերպած տպավորիչ հակագրոհը։ Հյուրերի կազմում մեկ անգամ էլ աչքի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները […]
Ավելին
Մեկնարկել է Բելառուսի առաջնության 8-րդ տուրը։ «Նեմանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու, կենտրոնական հարձակվող Գեղամ Ղադիմյանը, սեփական հարկի տակ մրցել է «Ռուխ Բրեստի» հետ՝ պարտվելով 2։4 հաշվով։ Ղադիմյանը շարունակում է փայլել՝ դառնալով դուբլի հեղինակ։ Այդ գոլերից առաջինը դարձել է անչափ գեղեցիկ։ Ղադիմյանը աջ եզրից ձախ ոտքի պտտեցրած հարվածով դարձել է անհավանական գեղեցիկ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023