«Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Քյոլնի» կազմում։ Մի շարք գերմանական աղբյուրներ հաստատում են, որ «Քյոլնը» շատ մոտ է գործարքն ավարտին հասցնելուն։ Մասնավորապես` GGFN-ը, հղում կատարելով Kölnische Rundschau-ին, հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն այսօր` հուլիսի 5-ին, Գերմանիայի Դունաուեշինգեն քաղաքում կմիանա «այծերին»` մասնակցելու ակումբի ուսումնամարզական հավաքին։ Սպասվում է, որ «Քյոլնը» գործարքի դիմաց «գյուղացիներին» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Կադիսի» պաշտոնական կայքը, կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Հիշեցնենք, հայազգի պաշպանն անդալուսական ակումբի կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը` նվիրված 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականին։ Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ») Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ (երկուսն էլ` «Լիվերպուլ»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի») Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ, Ֆեդերիկո Վալվերդե (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») […]
Ավելին
«Ինտերը» հուլիսի 2-ին պաշտոնապես հայտարարեց «Ռոմայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հայազգի ֆուտբոլիստը սոցցաների իր էջերում գրառում է կատարել` կիսվելով «Ինտեր» տեղափոխության տպավորություններով. «Շատ ուրախ եմ տեղափոխվել նման մեծ ակումբ։ Կներդնեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հասնել մեր նպատակներին»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում, որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։ Մխիթարյանը դարձել է 57-րդ երկրի ներկայացուցիչը (ներառյալ նաև Իտալիան), որը երբևէ համալրել է միլանյան ակումբի շարքերը։ Հատկանշական է, որ Մխիթարյանը, ամեն դեպքում, առաջին հայը չէ, ով հանդես է եկել «Ինտերի» կազմում։ Յուրի Ջորկաեֆը 1996-99 թթ. պաշտպանել է միլանյան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2 տարով` մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ հայազգի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 3.5 մլն եվրո։ 33-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրել է անվճար, քանի որ սույն թվականի հունիսի 30-ից հետո դարձել է ազատ գործակալ` […]
Ավելին
«Ռոմայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերի իր էջերում` հրաժեշտ տալով ակումբին ու երկրպագուներին. «Սիրելի «ջալոռոսիներ», «Ռոման» իսկապես յուրահատուկ ակումբ է։ Այն պահից ի վեր, երբ ես մասնակցեցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, ձեր աջակցությունն ակնառու է եղել, ինչի համար ես միշտ երախտապարտ կլինեմ։ Երբ ես առաջին անգամ հագա այս մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն […]
Ավելին
Անցնող օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընթանում է ֆուտբոլային սիրողական առաջնություն, որի նպատակն է պատանիների և երիտասարդների շրջանում ֆուտբոլ սպորտաձևը խթանելը և զարգացնելը: Համայնքի համար նմանատիպ միջոցառումը նորություն է, որը կարող է նոր մակարդակի վրա բարձրացնել տեղի ֆուտբոլային ներուժը։ Առաջնությունը կոչվում է «Համայնքապետի գավաթ», որին մասնսկցոում են 8 թիմեր։Թիմերը բաժանվել են երկու ենթախմբի։Ենթախմբերում առաջին երկու […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը, ամենայն հավանականությամբ, կստանա Հայաստանի քաղաքացիություն։ 19-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչն այդ մասին խոսել է Metaratings-ի հետ զրույցում. «Հայկական անձնագիր ստանալու և հավաքականի հարցն ընթացքի մեջ են»,- նշել է նա։ Բացի այդ ֆուտբոլիստի ներկայացուցիչը հավելել է, որ ֆուտբոլիստի հիմնական նպատակը «բանակայինների» հիմնական կազմում հաստատվելն է։ Նշենք, որ Էդուարդ Բագրինցևը հանդես է […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FoodGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Ինչպես և խոստացել էինք, պատրաստել ենք հայ ֆուտբոլիստների` արտասահմանյան ակումբների կազմում խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերի երկրորդ մասը։ Հաճելի դիտում։ Հայ ֆուտբոլիստների խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերն արտասահմանյան ակումբներում. մաս N1
Ավելին
1 130 131 132 133 134 277

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023