«Քյոլնը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու հուլիսի 17-ին ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կիկերս Օֆենբախի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ «Այծերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Սարգիս Ադամյանը, ով փոխարինման մտավ 65-րդ րոպեին ու 87-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։ Նշենք, որ հայազգի հարձակվողն առաջին գոլը խփեց «Քյոլնի» կազմում։ Հավելենք, որ նախքան 2022/23 մրցաշրջանի […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լեխտը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հուլիսի 17-ին «Բավարիան» ու «Յուվենտուսը» գործնականում ողջ օրը բանակցություններ են վարել` գործարքի հարցում հասնելով վերջնական համաձայնության։ Մյունխենյան ակումբը 22-ամյա տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» կվճարի 80 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Նշվում է, որ հոլանդացի պաշտպանը «Բավարիայի» հետ […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` ցույց տալով, որ իր ուսին դաջել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթները։ Դրանից առաջ էլ «Յուրահատուկը» ևս մեկ գրառում էր կատարել` բացատրելով, թե ինչու է նման որոշում կայացրել։ «Հռոմեական հանրության ուրախությունը դրդեց ինձ գնալ այս քայլին։ Այդ ժամանակ ես մտածեցի ինչ-որ […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Կրասնոդարը»` սեփական հարկի տակ, մրցում է «Ֆակելի» դեմ։ Հանդիպման 40-րդ րոպեին «ցլերը» նպաստավոր դիրքում վաստակեցին տուգանային հարվածի իրավունք, որի իրացումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը, ով լուսատախտակին վառեց 2:1 հաշիվն ու առաջ մղեց իր թիմին։ Հանուն արդարության` նշենք, որ գոլային դրվագում Սպերցյանին օգնեց նաև անդրադարձը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Պոգոն Շեցինը»` սեփական հարկի տակ, մրցեց առաջնության նորեկ «Վիձևի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 19-րդ րոպեին Բարթոլոմեյ Պավլովսկին առաջ մղեց հյուրերին։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը` 45-րդ րոպեին, Լուկա Զահովիչը խփեց «Պոգոնի» պատասխան գնդակը։ Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։ 55-րդ րոպեին տանտերերի կազմում փոխարինման մտավ […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Պոգոնը»` Շեցինի «Քաղաքային» մարզադաշտում, մրցում է առաջնության նորեկ «Վիձևի» դեմ։ Հանդիպման 70-րդ րոպեին «Պոգոնի» կազմից հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը, ով հաշիվը դարձրեց 2:1` առաջ մղելով իր թիմին։ Հավելենք, որ 23-ամյա կիսապաշտպանը «Պոգոնի» կազմում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր սույն թվականի փետրվարի 18-ին, երբ Էկստրակլասայի […]
Ավելին
«Արսենալը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու մեկնել է ԱՄՆ` անցկացնելու շրջագայութնուն, որտեղ Բալթիմոր քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց «Էվերտոնի» դեմ։ Միկել Արտետայի թիմն առաջին կեսում ստացավ երկու գնդակի առավելություն. 33-րդ ու 36-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար թիմի նորեկ Գաբրիել Ժեզուսն ու Բուկայո Սական։ Հետագայում «զինագործները» պահպանեցին այդ առավելությունը` հաղթելով 2:0 հաշվով։ «Չելսին» նույնպես մեկնել է ԱՄՆ` […]
Ավելին
Հուլիսի 18-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած` կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ Հայտնի են դարձել այն ակումբները, որոնց «Փյունիկը» կարող է հանդիպել մրցաշարի այդ փուլում, եթե հաղթահարի «Դյուդելանժի» (Լյուքսեմբուրգ) արգելքը. «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) ՀԻԿ (Ֆինլանդիա)/«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) «Ժալգիրիս» (Լիտվա)/«Մալմյո» (Շվեդիա) Նշենք, որ «Փյունիկ» – «Դյուդելանժ» դիմակայության առաջին հանդիպումը կկակայանա […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու Իտալիայի Ֆերարա քաղաքի «Պաոլո Մացա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Մոնակոյի» դեմ։ Մոնեգասկյան ակումբը բավական ատիվ մեկնարկեց հանդիպումն ու շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 7-րդ ու 30-րդ րոպեների ընթացքում աչքի ընկան համապատասխանաբար Ալեքսանդր Գոլովինն ու Վիսամ Բեն Եդերը։ Նախքան ընդմիջման գնալը «ներաձուրիները» մեկ գնդակ հետ բերեցին. 42-րդ րոպեին անկնունայինի […]
Ավելին
«Միլանն» ու «Քյոլնը» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով «Ռեյն Էներգի» մարզադաշտում Առաջին կեսում «ռոսոներիներն» ստացան երկու գնդակի առավելություն. դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն։ Երկրորդ կեսում «Քյոլնն» ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն կարողացավ հետ բերել միայն մեկ գնդակ. 86-րդ րոպեին աչքի ընկավ Ֆլորիան Դիթցը։ Նշենք, որ գերմանական ակումբի կազմում նորամուտը նշեց թիմի […]
Ավելին
1 849 850 851 852 853 2,091

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023