«Ալաշկերտն» առաջին նշանակալի ձեռքբերումը կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Թիմի կազմը համալրել է փորձառու կենտրոնական պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դենիս Թումասյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսը: Թումասյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուֆայից»: Կարիերայի ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Ֆինլանդիայի «Յարոյում», ռուսական ԲՄԱ-ում, «Տորպեդոյում» և «Ուրալում»: Եկատերինբուրգը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Նապոլիին»: Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0: Պահերը քիչ էին. առավել վտանգավոր պահը խաղավերջում Մուսակիոյի հարվածն էր, որից հետո Օսպինան փրկեց իր թիմին վերահաս գոլից: Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» 48 միավորով երկրորդն է, իսկ Գատուզոյի գլխավորած թիմը 35 միավորով 4-րդը:
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում: 28-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «Պետրոլուլի» հետ: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ Մալաքյանի վերջին ակումբը ղազախական «Ժետիսուն» էր, որտեղից հեռացել էր վերջերս:
Ավելին
Երևանի «Արցախը» շարունակվում է պատրաստվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսին: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագրեր են կնքվել իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ: 22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմել», իսկ 20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան` մոլդովական «Սաքսան» ակումբում։ «Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել […]
Ավելին
«Փյունիկը» Ալանիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը: Այսօր՝ հունվարի 26-ին երևանյան թիմը ստուգողական 2 հանդիպումներ է անցկացրել: Առաջին խաղում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթել է «Մոնտանային» գոլ են խփել փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը, ում անունը չի նշվում և Ալիկ Առաքելյանը: Երկրորդ խաղում Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը հաղթել է չեխական «Սլավիային». միակ գոլը խփել է «Արցախից» վերադարձած Հովհաննես Պողոսյանը:
Ավելին
Նեյմարի հայրը հերթական անգամ անդրադարձել է որդու անվան հետ կապված խոսակցություններին: Այս անգամ ֆուտբոլիստի կյանքում անմիջական ազդեցություն ունեցող Նեյմար ավագի դիտակետում որդու՝ հաճախակի սիմուլյացիայի դիմելու հետ կապված ասեկոսեներն են. «Իմ որդին իրեն պաշտպանում է վնասվածքներից: Օրինակ, ԱԱ-2014-ի ընթացքում կարող էին իրեն հաշմանդամ դարձնել: ԱԱ-2018-ում ևս վնասվածք. մրցավարները չդիմեցին VAR-ի օգնությանը… արդյունքում էլի «մեղավորը» Նեյմարն էր: […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթել է «Հանովերին»: Հանդիպման 24-րդ րոպեին Աշրաֆ Ակիմին բացել է հաշիվը: 60-րդ րոպեին Մարկո Ռոյսը կրկնապատկել է հաշիվը, իսկ երկու րոպե անց Մարիո Գյոտցեն 3-րդ գոլն է խփել: Եւս 5 րոպե անց Ռաֆայել Գերերոն հաշիվը դարձրել է 4:0: 86-րդ րոպեին Մարվին Բակալորցը խփել է […]
Ավելին
Հունվարի 24-ին Էմիլիանո Սալայի՝ ռադարներից կորած մասնավոր ինքնաթիռի որոնողական աշխատանքները դադարեցվել էին: GoFundMe ֆոնդի միջոցով գումարներ են հավաքագրվել որոնողական աշխատանքները վերսկսելու համար: L’Equipe-ը հայտնում է, որ ֆոնդին գումարներ են ուղղել մի շարք հայտնի ֆուտբոլիստներ՝ Նգոլո Կանտեն, Իլկայ Գյունդողանը, Կորենտեն Տոլիսոն, Ժոֆրե Կոնդոգբիան և այլք: Այսօր՝ հունվարի 26-ին, Սալայի բարեկամների ջանքերով կազմվել է տեղական որոնողական օպերացիա:
Ավելին
1 1,892 1,893 1,894

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023