«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին հստակ որոշել է, որ պետք է հեռանա ակումբից։ Նա երկու օր առաջ բյուրոֆաքսի միջոցով նամակ էր ուղարկել ակումբին՝ հայտնելով իր ցանկության մասին։ Արգենտինացի ֆուտբոլիստը կարող է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը հնարավորություն է տալիս նրան խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացին ևս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի դարպասապահ Դին Հենդերսոնի հետ, ով նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր համաձայնագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրում կա նաև կետ, որը հնարավորություն է տալիս ավտոմատ այն երկարաձգել ևս մեկ […]
Ավելին
«Չելսիում» կորոնավիրուսի նոր ալիք է վրա հասել։ Ինչպես տեղեկացնում է Dail Mail-ը, ակումբը հաստատել է, որ մի շարք ֆուտբոլիստներ Covd-19-ի դրական թեստ են հանձնել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնամեկուսացել են պաշտպան Ֆիկայո Թոմորին, կիսապաշտպաններ Մեյսոն Մաունթը Քրիստիան Պուլիշիչը, ինչպես նաև հարձակվող Թեմի Աբրահամը, ովքեր միասին հանգստանում էին Հունաստանի Միկոնոս կղզում։ Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում առաջին հանդիպումն […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակել է Հայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պատրաստվելու են Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին երկու տուրերի խաղերին։ Մեր հավաքականը սեպտեմբերի 5-ին հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 8-ին Երևանում կմրցի Էստոնիայի հավաքականի դեմ։ Խոակին Կապառոսը հավաքական էհրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ – Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան), Անատոլի […]
Ավելին
Օգոստոսի 25-ին «Ռիտերայ» (Լիտվա) 3:2 «Դերրի Սիթի» (Հյ․ Իռլանդիա) խաղով մեկնարկեց Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլը։ Այսօր օգոստոսի՝ 27-ին, որակավորման առաջին փուլի շրջանակում պայքարի մեջ են մտնելու բազմաթիվ ակումբներ, որոնց թվում են նաև հայկական երեք ակումբները՝ «Նոան», «Ալաշկերտը», ինչպես նաև «Շիրակը»։ Առաջինը պայքարի մեջ կմտնի VBet Հայաստանի գավաթակիր «Նոան», որը Ղազախստանում հյուրընկալվելու է […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը․ «Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Ես՝ Կարեն Շաբոյանս, 2019 թվականի դեկտեմբերին ՀՖՖ Գործկոմի անդամի թեկնածու առաջադրվեցի «Սևան» ՖԱ-ի կողմից։ «Սևան» ՖԱ-ի նախագահ Հայկ Գրիգորյանը, ինչպես և ես, «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման հիմնադրման ակունքներում է եղել և ինձ ճանաչել է երկար տարիներ, ուստի գերազանց […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու ամենահավանական թեկնածուն կարծես թե «Մանչեսթեր Սիթին» է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սիթին» մտադիր է երեք տարվա պայմանագիր առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին։ Խաղացողի պայմանագրում էլ կետ կներառվի, որը հնարավորություն կտա նրան տեղափոխվել ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթի»։ Այդ ակումբը նույնպես պատկանում է «քաղաքաբնակների» սեփականատերերին։ Իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերիին հաջողվել է որոշ մանրամասներ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու ֆավորիտներից մեկն է։ Հայտնի է, որ օրեր առաջ արգենտինացի ֆուտբոլիստը կապվել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և հայտնել, որ դեմ չէ տեղափոխվել մանկունյական ակումբ և հետաքրքրվել՝ արդյո՞ք հնարավոր է դա, թե՞ ոչ։ Այդ փաստից էլ փորձում են օգտվել «Սիթիի» ղեկավարները և մտադիր են նրան պայմանագիր առաջարկել։ […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ինչպես գիտեք, օգոստոսի 25-ին արգենտինացի ֆուտբոլիստը ակումբի ղեկավարությանը բյուրոֆաքսի միջոցով տեղյակ է պահել, որ ցանկանում է հեռանալ ակումբից և մտադիր է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը՝ հեռանալով ակումբից։ Այսօր՝ օգոստոսի 26-ին, Marca պարբերականին հաջողվել է պարզել, որ մի շարք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լեսթերի» ձախ պաշտպան Բեն Չիլվելին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, «ազնվականները» 23-ամյա պաշտպանի դիմաց վճարել են 50 մլն եվրո։ Ավարտված մրցաշրջանում Չիլվելը «Լեսթերի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023