Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Խաղային օրը մեկնարկեց երկու խաղով։ G խմբի ֆավորիտներից «Յուվենտուսը» Կիևում հյուրընկալվել էր «Դինամոյին»՝ մրցակցի դարպասն ուղարկելով երկու անպատասխան գնդակ։ Խաղի մեծ մասում թուրինյան ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը, ինչն էլ նպաստեց, որ 46 ու 84-րդ րոպեներին Ալվարո Մորատան երկու անգամ գրավեց Գրեգորի Բուշանի դարպասը՝ «բյանկոներիներին» ՉԼ […]
Ավելին
Հոկտեմբերի 20-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Այսօր կկայանա 8 հանդիպում։ Խաղային օրը բացում են G խմբում ընգրկված «Դինամո Կիևն» ու «Յուվենտուսը»։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։55, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Այդ հանդիպմանը զուգահեռաբար կընթանա նաև F խմբի «Զենիթ» – «Բրյուգե» խաղը, որի ուղիղ հեռարձակմանն էլ կարող […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, մի շարք գրանդ ակումբներ ներկա պահին քննարկում են եվրոպական Պրեմիեր լիգա ստեղծելու գաղափարը։ Սպասվում է, որ նոր մրցաշարը կմեկնարկի 2022 թվականին, որն անկացվելու է ՖԻՖԱ-ի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցելու են 18 ակումբներ։ Հաղորդվում է, որ նոր մրցաշարին մասնակցելու համար արդեն մի շարք ակումբների հարցում է ուղարկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ակումբների […]
Ավելին
Ինչպես գիտեք, արդեն երեք շաբաթ է արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթանում։ Հայտնի է նաև, որ ադրբեջանական կողմն անտարբերություն է ցուցաբերում իր կորուստների նկատմամբ և մարտադաշտը չի մաքրում դիակներից։ Վերջերս համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես են դիակները դառնում վարազների բաժին։ Այդ տեսանյութին անդրադարձել է «Մալաթիասպորի» թուրք ֆուտբոլիստ Ումուտ Բոլուտը՝ Twitter-ում կատարելով […]
Ավելին
Ինչպես տեղկեացնում է AS-ը, «Ռեալը» շարունակում է հետաքրքրություն պահպանել Էրլինգ Հալանդի նկատմամբ, սակայն մինչև 2022 թվականի ամառ միանշանակ չի կարողանա ձեռք բերել նորվեգացի հարձավողին։ Ավելի վաղ տեղեկատվություն տարածվեց, որ դորտմունդյան ակումբը 2021 թվականի ամռանը պատրաստ է դիտարկել այն ակումբների առաջարկները, որոնք պատրաստ կլինեն նվազագույնը վճարել 75 մլն եվրո, սակայն AS-ի փոխանցմամբ, այդ տեղեկությունը չի համապատասխանում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլլան» «Քինգ Փաուեր» մարզադաշտում 0։1 հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ։ Դին Սմիթի սաներն առաջնությունը հիանալի են մեկնարկել՝ հաղթելով անցկացրած բոլոր 4 խաղերում։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, վերջին անգամ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն առաջնության մեկնարկային 4 խաղերում հաղթել էր 1930/31 մրցաշրջանում․ այդ մրցաշրջանում «Վիլլան» առաջնությունն ավարտել է 2-րդ հորիզոնականում։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում «Աստոն Վիլլան» շարունակում է հաղթարշավը։ Դին Սմիթի սաները ԱՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս անակնկալ հաղթանակ տարան «Լեսթերի» նկատմամբ։ Մինչև հանդիպման 90+1-րդ րոպեն դարպասի որևէ գրավում չէր արձանագրվել, սակայն Ռոս Բարկալին Բիրմինգհեմը ներկայացնող ակումբին արտագնա ծանր հաղթանակ պարգևեց։ Այսպիսով, «Աստոն Վիլլան» մեկնարկային 4 խաղերում էլ հաղթել է և 12 միավորով զբաղեցնում է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում 5։2 հաշվով հաղթեց «Բենևենտոյին»։ Հռոմեական ակումբի կազմում ամբողջ հանդիպմանը մանսակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հենոն նախ 35-րդ րոպեին հիանալի «կտրող» փոխանցում կատարեց Էդին Ջեկոյին, ով մոտ տարածությունից հաշիվը դարձրեց 2։1, ապա 77-րդ րոպեին հայազգի ֆուտբոլիստը հարձակման ձախ եզրից […]
Ավելին
«Լիվերպուլը» հրապարակել է կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի վնասվածքի մանրամասները, որը ֆուտբոլիստը ստացել է «Էվերտոնի» դեմ խաղում։ Այդ խաղում հոլանդացի ֆուտբոլիստը «իրիսների» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման արդյունքում խաղադաշտը լքել է 11-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Ինչպես տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը, 29-ամյա ֆուտբոլիստը վնասել է ծնկի հյուսվածքները, ինչի համար անհրաժեշտ […]
Ավելին
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը՝ Ազգային լիգան ներկայացնող «Ակրոն Տոլյատի» ֆուտբոլային ակումբը տարօրինակ անուն ազգանունով ֆուտբոլիստի է ձեռք բերել։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Ակրոնը» 3 տարվա պայմանագիր է կնքել 20-ամյա բրազիլացի կիսապաշտպան Մարքս Լենինի հետ։ Հատկանշական է, որ Կարլ Մարքսն ու Վլադիմիր Լենիննը համաշարհային պատմության մեջ նշանակալի հետք թողած անձինք են, որոնց գաղափարները ժամանակին իշխող […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023