«Տոտենեհեմը» բանակցություններ է վարում Հին Մին Սոնի հետ նոր պայմանագրի շուրջ։ Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ակումբում վստահ են, որ 28-ամյա կիսապաշտպանի հետ կհասնեն համաձայնության, իսկ բանակցություններն ընդհատվել են այն պատճառով, որ հարավկորեացի ֆուտբոլիստը վերջերս է փոխել իր գործականլին։ Շուտով բանակցությունները կվերսկսեն, և Սոնը կստորագրի պայմանագիր՝ համաձայն որի նա շաբաթական կվաստակի 200 հազար ֆունտ ստերլինգ […]
Ավելին
Ինչպես հաղորդում է El Chiringuito պարբերականը, Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան դիտարկում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյին ազգային հավաքականի ղեկին տեսնելու հավանականությունը։ Առայժմ չի հաղորդվում՝ կողմերը որևէ քննարկում ունեցել են այս հարցի շուրջ, թե ոչ։ 50-ամյա մասնագետի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։ Դիեգո Սիմեոնեն 1988-2002 թթ․ ընթացքում Արգետնինայի հավաքականի կազմում անցկացրել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի «Միլան»-«Յուվենտուս» (1։3) հանդիպման 81-րդ րոպեին տանտերերի կազմում փոխարինման մտավ Դանիել Մալդինին․ սա 19-ամյա հարձակվողի 6-րդ հանդիպումն էր միլանյան ակումբի կազմում Ա սերիայի շրջանակում։ Պարզվում է՝ դա Մալդինի ընտանիքի համար հոբելյանական 1000-րդ հանդիպումն էր «ռոսոներիների» կազմում Իտալիայի առաջնությունում։ Չեզարե Մալդինին իր ակտիվում ունի 347 հանդիպում (1954-1966 թթ․), Պաոլո Մալդինին՝ 647 հանդիպում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը, Աբրահամ Խաշմանյանը կրկին նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը: Փորձառու մասնագետի գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում: «Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամաբ տարած հաղթանակից հետո (0։2) « Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի ցուցադրած խաղի և «Տոտենհեմի» դեմ կայանալիք եզրափակչի մասին։ «Տղաները պատրաստ էին այս խաղին և հրաշալի հանդիպում անցկացրին։ Մենք մի քիչ գցեցինք խաղի տեմպը երկրորդ խաղակեսում, քանի որ «Չելսիի» դեմ կայացած խաղից […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 18-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս մրցեց «Սենտ-Էտիենի» դեմ։ Առաջին խաղակեսում կողմերը բավական արագ փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 19-րդ րոպեին «Սենտ-Էտիենի» հարձակվող Ռոմեն Ամուման առաջ մղեց տանտերերին, ապա 22-րդ րոպեին Մոյզե Կենը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու կողմերն էլ հինալի հնարավորություններ ունեին, որպեսզի հաշիվը կրկին իրենց […]
Ավելին
Հունվարի 6-ին կայացավ իսպանական Լա լիգայի 2020/21 խաղարկության 2-րդ տուրից հետաձգված «Ատլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա» հանդիպումը։ Արդեն 3-րդ րոպեին բասկյան ակումբը բավական անսպասելի բացեց հանդիպման հաշիվը։ Ինյակի Վիլիամսը մեն-մենակ էր դուրս եկել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դիմաց՝ գրավելով դարպասը։ Թվում էր՝ կատալոնական ակումբը հերթական դժգույն ու տխուր հանդիպումն է անցկացնելու, սակայն Ռոնալդ Կումանի սաներն […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում եզրափակչի մյուս մասնակցին պարզելու համար մրցեցին Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու գրանդ ակումբները՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» 0։2 հաշվով հաղթանակով։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո խաղի հաշիվը բացվեց միայն 50-րդ րոպեին․ տուգանայինի խաղարկումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց հյուրերի պաշտպան Ջոն Սթոունզը։ 83-րդ րոպեին Ֆերնանդինիոն մրցակցի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին առաջնության առաջատար «Միլանը» և վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը»։ Հանդիպումն անչափ թեժ, լարված ու դինամիկ պայքարում անցավ՝ փոխնիփոխ գեղեցիկ գրոհներով։ Առաջին խաղակեսում գրեթե հավասար ֆուտբոլ էր ընթանում, ինչի արդյունքում երկու ակումբները նախքան ընդմիջման գնալը փոխանակվեցին մեկական խփված գնդակով։ 18-րդ րոպեին Պաուլո Դիբալան ու Ֆեդերիկո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցում է «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման 18-րդ րոպեին Պաուլո Դիբալան և Ֆեդերիկո Կիեզան միասին գեղեցկագույն գոլային գրոհ զարգացրին հարձակման աջ եզրով։ Երկու ֆուտբոլիստները «պատ» խաղարկեցին, ինչի արդյունքում Կիեզան բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով արգենտինացի ֆուտբոլիստի կրնկով կատարած ֆանտաստիկ փոխանցումը։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023