«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (7:2) դուբլ գրանցեց` գերազանցելով կատալոնական ակումբի լեգենդար, նախկին ավագ Լիոնել Մեսիի ռեկորդը։ «Նյուքասլը» 41-րդ ակումբն է, որի դարպասը լեհ ֆուտբոլիստը գրավել է Չեմպիոնների լիգայում։ Դա մրցաշարի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին եվրագավաթային գլխավոր մրցաշարում աչքի է ընկել 40 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 7:2 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում «բլաուգրանայից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Ռաֆինիան, որը գրանցեց երկուական գոլ ու ասիստ։ Բրազիլացի վինգերը նաև 11-մետրանոց վաստակեց Հասնի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց նաև Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ խփեցին Լամին Յամալը, Մարկ Բեռնալն ու […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գրավեց «Նյուքասլի» դարպասն ու գերազանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի տպավորիչ ռեկորդը, հայտնում է Opta-ն։ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 18 տարեկան և 248 օրականում դարձավ մրցաշարում 10 գոլ խփած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Մբապեն 2017թ. այդ ցուցանիշին հասել էր 18 տարեկան և 350 օրականում։ Յամալը «Նյուքասլի» […]
Ավելին
Արաբական Միացյալ Էմիրություններ – Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ «Հարգելի՛ երկրպագուներ, Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է: Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հավելենք, որ մարտի 19-ին ժամը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կմրցի «Նյուքասլի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի ժամը 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան, ֆուտբոլային փորձագետ Մայկա Ռիչարդսը կարծում է, որ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալից» ուժեղ թիմեր կան, հայտնում է As-ը։ «Ըստ իս` «Ռեալը» քառորդ եզրափակիչում «Բավարիային», հավանական կիսաեզրափակիչում ՊՍԺ-ին, իսկ այնուհետև եզրափակիչում «Արսենալին» կամ «Բարսելոնային» հաղթելու քիչ շանս ունեն։ Նայե՛ք «Բարսելոնային», կարծում եմ, նրանք ի զորու են հաղթել ցանկացած մրցակցի, այդ թվում` «Բավարիային»։ Չեմպիոնների […]
Ավելին
«Բուդյո Գլիմտը» տպավորիչ ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում, հայտնում է Opta-ն։ Նորվեգիայի չեմպիոնն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 6 անընդմեջ խաղում դաշտ է դուրս եկել նույն մեկնարկային կազմով։ Եվրագավաթային գլխավոր մրցաշարում երբեք նման դեպք չէր գրանցվել։ Ակումբի գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Լիգայի փուլի 7-րդ տուրից սկսած դաշտ է դուրս բերել հետևյալ կազմը. Դարպասապահ – […]
Ավելին
ՊՍՎ-ի հարձակվող Ռիկարդո Պեպին կարիերան կշարունակի «Ֆուլհեմում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կստորագրեն, որի մանրամասները չեն հաղորդվում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026թ. հուլիսի 1-ից։ «Հովեկներն» ամերիկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Էյնդհովենը ներկայացնող ակումբին կվճարեն 36 միլիոն եվրո։ Transfermarkt-ի տվյալներով` գործարքը կդառնա անգլիական ակումբի պատմության մեջ երկրորդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ձևավորվել է քառորդ եզրափակիչի առաջին զույգը` «Սպորտինգ» – «Արսենալ»։ Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները նախատեսված են ապրիլի 7-8-ին, իսկ պատասխան մրցավեճերը` ապրիլի 14-15-ին։ Հանդիպումների ժամանակացույցը կհաստատվի ավելի ուշ։ Մրցաշարում պայքարը շարունակում են նաև Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն։ Հիշեցնենք, որ «Արսենալը» 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց «Բայերին», իսկ «Սպորտինգը»` «Բուդյո Գլիմտին»։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Բայերին»։ «Զինագործներից» 36-րդ րոպեին հեռահար անզուգական հուժկու հարվածով հաշիվը բացել է Էբերեչի Էզեն։ Լոնդոնյան գրանդը դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026