Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է թուրքական «Կայսերիսպորի» 17-ամյա կիսապաշտպան Էմրե Դեմիրին։ Պատանի ֆուտբոլիստի դիմաց կատալոնական ակումբը վճարելու է 2 մլն եվրո։ Դեմիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մրցելույթները շարունակելու է «Կայսերիսպորի» կազմում, ինչից հետո կհամալրի «բլաուգրանասի» շարքերը` ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Թուրք ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» միջև կնքվելիք […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Կադիսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Լուչիանո Սպալետիի սաները շարունակում են հիասքանչ ֆուտբոլ ցուցադրել և տոնեցին հինգերորդ անընդմեջ հաղթանակը` առավելության հասնելով 4:0 հաշվով։ Նեապոլիտանական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆաբիան Ռուիսն ու Պյոտր Զելինսկին։ Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 15 միավոր և վստահորեն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ կմցրի «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախել է «Մալյորկային»։ «Արքայական» ակումբի կազմից այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացի հարձակվողի երկրորդ գոլը նրա համար դարձել է հոբելյանական, քանի որ Լա լիգայի շրջանակում խփել է իր 200-րդ գոլը։ Այդ ցուցանիշին հասնելու համար Բենզեմային անհրաժեշտ է եղել 389 հանդիպում։ 33-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Calcio Mercato, մի շարք ակումբներ հետաքրքրված են չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Բետիսի», «Սևիլիայի» և «Մարսելի» մասին է։ Հիշեցնենք, որ Սանչեսը «Ինտերի» գույները պաշտպանում է 2019 թ. օգոստոսից և մինչ այժմ միլանյան ակումբի կազմում անցկացրել է 72 հանդիպում` դառնալով 11 գոլի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղյակ եք, ԿՈՆԿԱԿԱՖ -ի լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտեր Մոենգոտապոե» 0:6 «Օլիմպիա» հանդիպման ընթացքում արտառոց դեպք է գրանցվել։ Այդ հանդիպմանը մասնակցել է նաև Սուրինամի 60-ամյա փոխնախագահ Ռոնի Բրյունսվեյկը` դաշտում անցկացնելով 54 րոպե։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Բրյունսվեյկը, ով «Ինտերի» սեփականատերն է, խաղից հետո գումար բաժանում մրցակցի ֆուտբոլիստներին։ […]
Ավելին
Սեպտեմբերի 22-23-ին կայացել են Լիբերտադորեսի գաբաթի կիսաեզրափակիչների առաջին հանդիպումեները։ Կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունը «մաքուր» բրազիլական էր. մրցաշարի գործող գավաթակիր «Պալմեյրասը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ։ Խաղը հիմնականում անցել է լարված, բայց միևնույն ժամանակ` «Ատլետիկոյի» առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ավելի մոտ են եղել հաղթանակ կորզելուն, սակայն հանդիպման 42-րդ րոպեին Հալկը չի կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը. […]
Ավելին
«Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով ներկայումս Բելգիայի հավաքականում ընդգրկված է Ռոբերտո Մարտինեսի մարզչական շտաբում, կատալոնական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուրից մեկն է լինելու, եթե Ռոնալդ Կումանը հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանասը» 2017 թ. արդեն մեկ անգամ դիտարկել է ֆրանսիացի մասնագետի տարբերակը, երբ Լուիս Էնրիկեն հեռացել էր ակումբից, սակայն, […]
Ավելին
Սեպտեմբերի 21-22-ին կայացան Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները։ Գրանցվել են հետևյալ արդյունքները. ՔՊՌ 2:2 (11 մ – 8:7) «Էվերտոն» «Ուիգան» 0:2 «Սանդերլենդ» «Մանչեսթեր Յունայթեդ» 0:1 «Վեսթ Հեմ» «Մանչեսթեր Սիթի» 6:1 «Ուիքոմբ Վոնդերերս» «Վոթֆորդ» 1:3 «Սթոք Սիթի» «Բրենթֆորդ» 7:0 «Օլդհեմ» «Չելսի» 1:1 (11 մ – 4:3) «Աստոն Վիլլա» «Շեֆիլդ Յունայթեդ» 2:2 (11 մ – 2:4) […]
Ավելին
1 1,110 1,111 1,112 1,113 1,114 2,036

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023