Ջանլուիջի Բուֆոնը վերադառնում է «Յուվենտուս»: Ինչպես հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, այսօր 41-ամյա դարպասապահը ժամանել է ակումբի բազա բուժզննում անցնելու: Նրան դիմավորել են «Յուվենտուսի» երկրպագուները: Խաղացողը լուսանկարվել է նրանց հետ և ստորագրություններ բաժանել:
Ավելին
«Յուվենտուսը» կրկին փորձում է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին, որին հավակնում է ձեռք բերել նաև «Նապոլին»: Ինչպես հայտնում է Football Italia-ն, երեքշաբթի թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է արգենտինացի ֆուտբոլիստի կին և գործակալ Վանդա Նարայի հետ: «Յուվենտուսը» պատրաստ է Իկարդիին վճարել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ և ֆուտբոլիստն ինքն էլ դեմ […]
Ավելին
«Յուվենտուսը» կրկին ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապի մեջ է Մինո Ռայոլայի հետ և պատրաստ է ՄՅՈւ-ին Պոգբայի դիմաց առաջարկել 60-70 մլն եվրո և Պաուլո Դիբալայի տրանսֆերը: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացու դիմաց պահանջում է 150 մլն եվրո: Պոգբային ձեռք բերել փորձում է նաև […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով բանակցություններում հասել են նկատելի առաջընթացի : Ամենայն հավանականությամբ «Նապոլին» կվարձակալի Խամեսին` 42 մլն եվրոյով տրանսֆերը գնելու պարտավորությամբ:
Ավելին
«Ռոման» աշխատանքներ է կատարում տրանսֆերային շուկայում: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ակումբը գրեթե ավարտին է հասցրել Ջանլուկա Մանչինիի տրանսֆերը «Ատալանտայից»: Հռոմցիները նաև փորձում են ձեռք բերել Մարկ Բարտրային «Բետիսից»: «Ռոման» «Ֆիորենտինայի» հարձակվող Ժորդան Վերետուին տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել և այս հարցում առաջ է անցել «Միլանից», որն ևս փորձում է […]
Ավելին
«Նապոլիի» կիսապաշտպան Ամադու Դիավարան տեղափոխվել է «Ռոմա»: Հռոմեացիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Իտալական մամուլը հայտնում է, որ տրանսֆերի համար վճարվել է 21 մլն եվրո: Դիավարան «Նապոլիի» կազմում հանդես էր գալիս 2016 թվականից: Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը նեապոլական թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում:
Ավելին
Ուրուգվայցի Դիեգո Գոդինը կարիերան կշարունակի «Ինտերում»: Ինչպես հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, 33-ամյա պաշտպանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Գոդինը «Աթլետիկոյի» կազմում հանդես էր գալիս 2010 թվականից. այս ժամանակահատվածում փորձառու պաշտպանը 8 տիտղոս է նվաճել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոդինի աշխատավարձը «Ինտերում» կկազմի տարեկան 6,75 մլն եվրո և նա կլինի […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը գրավել է «Ինտերի» ուշադրությունը: Միլանյան ակումբի ղեկավարությունն արդեն քննարկել է Իտալիայի հավաքականի 19-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի հարցը գործակալ Մինո Ռայոլայի հետ: 2020 թվականի ամռանը Կինը կարող է դառնալ ազատ գործակալ, դրա համար թուրինցիները մտադիր են երկարացնել նրա հետ պայմանագիրը: Corriere dello Sport-ի կարծիքով՝ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կամ պաշտպան Միլան Շկրինիարի՝ […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին, թուրինցիները մտադիր են մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել 26-ամյա արգենտինացուն և նրան առաջարկել 5 տարով պայմանագիր տարեկան 8,5 մլն եվրո աշխատավարձով, ինչպես նաև բարձր հավելավճարներ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Նապոլին», «ՊՍԺ»-ն և […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտարարել է, որ Լուչիանո Սպալետին կշարունակի լինել թիմի գլխավոր մարզիչը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը կարող է գլխավորել Անտոնիո Կոնտեն: -Դուք արդեն կողմնորոշվե՞լ եք մյուս մրցաշրջանում մարզչի հարցում (Football Italia): -Սպալետի. նա պայմանագիր ունի, մենք գոհ ենք: Ա սերիայի 34 տուրերից հետո «Ինտերը» 3-րդ հորիզոնականում է: Եվրոպա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023