Ռոման փոխանակում կառաջարկի Միլանին

Ռոման փոխանակում կառաջարկի Միլանին

11/01/2020 - 22:31

«Միլանը» ցանկանում է վինգեր Սուսոյին փոխանակել «Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Չենգիս Ունդերի հետ։ Այս գաղափարի իրագործումը սկսել է թափ հավաքել։ Այս մասին տեղեկացնում է La gazzeta dello sport-ը։

Իսպանացին և թուրքը այս մրցաշրջանում հիասթափված են իրենց սատացած խաղային պրակտիկայից, և այս տրանսֆերը կարող է երկու կողմին էլ ձեռնտու լինել։

SportMediaset-ի տվյալենրով, այս փոխանակումը առաջարկել են հռոմեացիները, ովքեր վստահ են, որ Սուսոն «Ռոմայի» կազմում կվերգտնի իր խաղը։

Սուսոն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի 16 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ունդերի հաշվին կա 1 գոլ 8 խաղում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023