Իտալական Ա սերիայի 29-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Էմպոլիին»: Թուրինյան թիմը հաղթեց 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 72-րդ րոպեին խփել է 19-ամյա Մոյզե Կինը: Այս հաղթանակից հետո «Յուվեն» 78 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Ավելին
«Ռեալը» բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ Միրալեմ Պյանիչի տրանսֆերի համար: Թուրինցները մերժել են 28-ամյա բոսնիացու համար «Ռեալի» կողմից առաջարկված 86 մլն եվրո առաջարկը: «Ռամադանին՝ Պյանիչի գործակալը, խնդրել է ակումբին վաճառել ֆուտբոլիստին կամ նրա հետ ստորագրել նոր պայմանագիր՝ ավելացված աշխատավարձով»,- հայտնում է բոսնիական Avaz-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Հայտնի է դարձել, որ «Յուվենտուսը» պատրաստ է նոր […]
Ավելին
«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին շարունակում է լինել «Ռեալի» ուշադրության կենտրոնում: As-ը հայտնում է, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 27-ամյա սենեգալցուն դիտարկում է որպես Ռաֆայել Վարանին հավանական փոխարինող, քանի որ ֆրանսիացի պաշտպանը մրցաշրջանի ավարտից հետո մտադրություն ունի հեռանալ «Ռեալից»: «Նապոլին» Կուլիբալիին գնահատում է 100 մլն եվրոյից ոչ պակաս և արդեն մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է «Յուվենտուսի» հարձակվող, իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով. «Իհարկե, նա մեզ չի բավականացնում, ինչպես չէր հերիքի ցանկացած թիմի: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Շատ հաճելի էր նրա հետ նույն թիմում հանդես գալը, բայց հիմա նա «Ռեալի» խաղացող չէ»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում AS-ը:
Ավելին
Հայտնի է դարձել, թե ինչ գնով է պատրաստ «Նապոլին» վաճառել թիմի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիին: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, նեապոլցիների նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը 27-ամյա սենեգալցու համար կպահանջի 150 միլիոն եվրո: Կուլիբալիի հնարավոր ձեռք բերումը դիտարկում են «Չելսին», «Բարսելոնան» և «Ռեալը», իսկ վերջին ամիսներին նրանով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ հայտնի […]
Ավելին
«Աթլետիկոն» ամռանը մտադիր է ձեռք բերել կենտրոնական պաշտպան, որը կփոխարինի Դիեգո Գոդինին՝ ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ինտեր»: Մադրիդյան ակումբի պոտենցիալ նորեկների ցանկում կա «Ռոմայի» ֆուտբոլիստ Կոստաս Մանոլասի անունը:Ֆուտբոլիստի իտալական ակումբի հետ պայմանագրում փոխհատուցման գումարի չափը նշված է 36 մլն եվրո: Հույն ֆուտբոլիստով նաև հետքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»:Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մանոլասը խփել է […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին. «Ռոնալդուն անհավանական խաղացող է: Ես հաճույք էի ստանում նրա հետ նույն թիմում հանդես գալուց: Իհարկե, մեդիաները փորձում են ինտրիգներ սարքել պրոբլեմների շուրջ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել: Մենք շատ համերաշխ ենք եղել: Նա հիանալի ֆուտբոլիստ է և շատ բան է արել ակումբի համար՝ […]
Ավելին
«Յուվենտուսն» ամռանը իր ստուգողական հանդիպումները կանցկացնի Ասիայում, ոչ թե ԱՄՆ-ում: Ինչպես հայտնում է The New York Times-ը, Միացյալ Նահանգներում մրցաշարի կազմակերպիչները որոշել են այն անցկացնել առանց «Յուվենտուսի» և Ռոնալդուի, ինչը կբացառի պորտուգալացու ձերբակալումը ընթացող բռնաբարության գործի շրջանակում: Թուրինյան ակումբը մրցաշարի կազմակերպիչ Relevent Sports-ի հետ ունի միջազգային Չեմպիոնների գավաթի մասնակցության երկարամյա համաձայնագիր: Սպասվում է, որ «Յուվենտուսը» […]
Ավելին
«Տոտենհեմը» ցանկանում է գնել «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը: Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչը ներկա էր եղել 30-ամյա խորվաթ ֆուտբոլիստի խաղին «Միլանի» դեմ հանդիպմանը: «Ինտերը» դեռ հունվարին Պերիշիչի դիմաց պահանջել էր 35 մլն եվրո, բայց «Տոտենհեմը» համաձայն չէ գումարի չափին: Sky Sports-ը հայտնում է, որ «Ինտերն» ամփոփոխ է թողել մոտեցումը և ներկայացուցիչները հայտնում են, որ դարձյալ պահանջում […]
Ավելին
ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն գործ է բացել, որն առնչվում է Կրիշտիանու Ռոնալդուին: Պատճառն «Աթլետիկոյի» հետ խաղում գոլից հետո հայտնի ժեստն է: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում պորտուգալացուն: Որոշումը կայացվելու է մարտի 21-ին,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ նմանօրինակ ժեստի համար Սիմեոնեն պատժվել էր 20 հազար եվրոյով:
Ավելին
1 435 436 437 438 439 443

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023