Մարտի 19-ին ՈՒԵՖԱ -ի շտաբ-բնակարանում տեղի կունենա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 ու ու1/2 եզրափակչի վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել «Վիլյառեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Այաքսը», «Գրանադան», «Դինամո Զագրեբը», «Ռոման» և «Սլավիա Պրահան»։ Վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 16։00-ին, որն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում՝ սեղմելով այստեղ։ Հ․Գ․ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մանչեսթերում կայացած խաղում կողմերը չէին պարզել հաղթողին․ գրանցվել էր 1։1 հաշիվը։ Պատասխան հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն «ռոսոներիների» գոլային պահերն ավելի վտանգավոր էին և սուր, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Ալեքսիս Սալեմակերսն ու […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Դինամո Զագրեբը» «Մաքսիմիր» մարզադաշտում ընդունեց «Տոտենհեմին»։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Լոնդոնում կայացած խաղում «Տոտենհեմը» Հարի Քեյնի դուբլի շնորհիվ հաղթել է 2։0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա «Դինամոյի» ֆուտբոլիստները հասկանում էին, որ այլևս կորցնելու որևէ բան չունեն և խաղի հենց մեկնարկից նետվեցին առաջ՝ կորցրածը հետ բերելու։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Դոնեցկի «Շախտյորը» Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունեց «Ռոմային»։ Հռոմում կայացած առաջին խաղում «Ռոման» 3 գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ և լուրջ հայտ ներկայացնելով ընդհանուր դիմակայությունում հաղթելու համար։ Բնականաբար, «Շախտյորը» փորձելու էր ամեն գնով վերադարձնել կորցրածը և հանդիպման մեկնարկից խաղի ղեկն իր ձեռքում վերցրեց։ Ուկրաինական ակումբի տղաներն […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում կողմերը չկարողացան որոշել հաղթողին։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, և ամեն ինչ կվճռվի այս խաղում։ Պատասխան հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:55, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել իտալական և ոչ մի ակումբ։ Երկու խաղերի արդյունքում «Յուվենտուսը» զիջեց «Պորտուին», «Ատալանտան»՝ «Ռեալին», «Լացիոն»՝ «Բավարիայի», իսկ «Ինտերը» ընդհանրապես չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ իր խմբում զբաղեցնելով վերջին հորիզոնականը։ Ստեղծված իրավիճակում իտալական ակումբների վատ մրցելույթների պատճառներից է խոսել իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն․ «Ցավո՛ք, Իտալիայում դանդաղ ֆուտբոլ […]
Ավելին
Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Դոնեցկի «Շախտյորը» Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կմրցի «Ռոմայի» դեմ։ Հռոմում կայացած առաջին հանդիպման ժամանակ «գայլերը» 3 անպատասխան գնդակ էին ուղարկել «Շախտյորի» դարպասը՝ պատասխան խաղից առաջ մեծ առավելություն ստանալով։ Պատասխան հանդիպումը կկայան Երևանի ժամանակով 21-55-ից սկսած, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Կողմերը […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Ինտերի» պաշտոնական կայքից, թիմում ի հայտ է եկել կորոնավիրուսով վարակվածության ևս երկու նոր դեպք։ Կորոնավիրուսային թեստը դրական արդյունք է ցույց տվել պաշտպան Ստեֆանո դե Վրեյի և կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյի մոտ։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են տանը։ Հաղորդվում է, որ միլանյան ակումբը դադարեցրել է բոլոր տեսակի աշխատանքները և մարզումները մինչև մարտի 21-ը ներառյալ։ […]
Ավելին
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին կիսվել է թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղի մասին իր տպավորություններով․ «Ես կարծում եմ՝ սա Ռոնալդուի վերջին տարին է «Յուվեի» կազմում։ Չգիտեմ՝ արդյոք «Յուվենտուսը» նրան կառաջարկի նոր պայմանագիր, թե՝ ոչ, սակայն վստահ եմ, որ Ռոնալդուին հաստատ երկար ժամանակ պետք չի գա՝ նոր ակումբ գտնելու համար։ Քննադատության այն ալիքը, որը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Լացիոյին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպման ժամանակ Հռոմում մյունխենյան ակումբը հաղթել էր 4։1 հաշվով։ Հանդիպումը մեկնարկեց ոչ բարձր տեմպով, սակայն ակնհայտ էր, որ «Բավարիայի» թելադրանքով, որն աստիճանաբար հանդիպման ղեկն իր ձեռքում վերցրեց՝ տիրելով գնդակին և վտանգավոր գրոհներով սպառնալով մրցակցի դարպասին։ Վերոնշյալի մասին է […]
Ավելին
1 323 324 325 326 327 495

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025