Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։ Հանդիպումն ակտիվ սկսեցին «Սասուոլոյի» ֆուտբոլիստները, ովքեր 15-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Դոմենիկո Բերարդիի հարվածից հետո նեապոլիտանական ակումբին փրկեց դարպասապահ Ալեքս Մերետը։ Խաղն ակտիվ սկսեցին տանտերերը, սակայն հաշիվը բացեցին Ջենարո Գատուզոյի սաները։ 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լորենցո Ինսինյեն, սակայն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Կողմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Հայտնի է դարձել, թե երբ է կայանալու Իտալական Ա սերիայի 3-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա մարտի 17-ին Թուրինի «Ալյանց» մարզադաշտում Երևանի ժամանակով 20։45-ից սկսած։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, սակայն քանի որ «Նապոլիի» կազմում այդ ժամանակ կային կորոնավիրուսով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սպեցիայի» դարպասը։ Տանտերերի 3-րդ գոլն իր անվան դիմաց գրանցեց թուրինցիների հարձակման առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը Եվրոպայի թոփ-5 առաջնությունների շրջանակում, ով առնվազն 4 գոլ է հեղինակել աջ և ձախ ոտքերով, ինչպես […]
Ավելին
Ավտոանվադողեր արտադրող «Pirelli» ընկերությունն այլևս չի լինելու «Ինտերի» տիտղոսային հովանավորը։ «Pirelli»-ն նախորդ 27 տարիներին եղել է «Ինտերի» տիտղոսային հովանավորը և սա վերջին մրցաշրջանն է, որ անվադողեր արտադրող ընկերության անվանումը լինելու է «ներաձուրիների» մարզաշապիկի վրա։ «Pirelli»-ի գործադիր տնօրեն Մարկո Տրոնկետի Պրովերան արդեն հայտարարել է, որ «ներաձուրիները», հաջորդ մրցաշրջանից սկսած, նոր տիտղոսային հովանավոր են ունենալու. «Մենք բանակցություններ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 25-րդ տուրը, որի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց «Սպեցիայի» դեմ ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումն անցավ թուրինյան ակումբի առավելությամբ, որը հանդիպման հենց մեկնարկից տիրել էր նախաձեռնությանը՝ անդադար ճնշելով մրցակցին։ «Բյանկոներիները» հանդիպման 10-րդ րոպեն գոլի հեղինակ դարձան, սակայն Ֆեդերիկո Կիեզայի խփած գոլը չեղարկվեց, քանի որ իտալացի ֆուտբոլիստը գտնվում էր […]
Ավելին
Իտալացի հանրահայտ նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Անդրեա Պիռլոյի օրոք «Յուվենտուսի» ունեցած մրցելույթների մասին․ «Կարծում եմ՝ «Յուվենտուսը» Պիռլոյի՝ ակումբը գլխավորելուց հետո ավելի թույլ է դարձել, քանի որ այժմ ակումբն ավելի քիչ որակյալ կիսապաշտպություն ունի։ Այժմ նրանց դաշտի այդ հատվածում ինչ-որ բան չի հերիքում։ Ես նկատի ունեմ երկու կենտրոնական կիսապաշտպաններին՝ Ռոդրիգո Բենտանկուրին և Ադրիեն Ռաբիոյին։ […]
Ավելին
Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», «Ռեալի», «Միլանի» և «Ինտերի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» ունեցած մրցելույթների մասին․ «Վերջին հինգ խաղերի ընթացքում, ինչպես Քրիստիան Էրիկսենը, այնպես էլ «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստները, բոլորովին այլ ֆուտբոլ են ցուցադրում։ Երկուսուկես ամիս առաջ ակումբը սկսեց վստահություն ձեռք բերել, սակայն ֆուտբոլ խաղում է ոչ թե «Ինտերը», այլ «Ատալանտան»։ «Ինտերը» նահանջում […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը զբաղվում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքների գնահմատմամբ, հետաքրքիր վիճակագրական տվյալ է հրապարակել՝ ներկայացնելով 21-րդ դարում մինչ այս պահն ամենաշատ գոլի հեղինակ դարձած հարձակվողներին։ Հաշվի են առնվել ինչպես ակումբային, այնպես էլ հավաքանների մակարդակով խփած գոլերը։ 50-11-րդ հորիզոնականներում հանգրվանել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սալոմոն Կալուն (669 խաղ, 209 գոլ), Կևին Գամեյրոն (595 խաղ, 209 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի կենտրանական հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունեց «Միլանին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2։1 հաշվով։ Խաղից հետո մայրաքաղաքային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վերլուծել է հանդիպումը․ «Մենք խաղը շատ վատ սկսեցինք հիմնականում այն պատճառով, որ չկարողացանք դիմագրավել «Միլանի» հսկայական ճնշմանը։ Մեզ չէր հաջողվում պաշտպանությունից դուրս գալ փոխանցումների միջոցով։ Մենք ձախողեցինք […]
Ավելին
1 298 299 300 301 302 462

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023