Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երրորդ տեղի հանդիպման շրջանակում Իտալիայի հավաքականը Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց Բելգիայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ «սկուադրա աձուրայի» առավելությամբ, ովքեր մի քանի գոլային պահեր ունեցան, սակայն Ջակոմո Ռասպադորին և Ֆեդերիկո Կիեզան վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Բելգիայի հավաքականը նույնպես ունեցավ իր գոլային պահը. 25-րդ րոպեին հարվածային դիրքում էր հայտնվել Ալեքսիս Սալեմակերսը, […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երրորդ տեղի համար հանդիպման շրջանակում Իտալիայի հավաքականը մրցում է Բելգիայի դեմ։ Գոլազուրկ առաջին 45 րոպեներից հետո երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 47-րդ րոպեին, Նիկոլո Բարելան առաջ մղեց Իտալիայի հավաքականին` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ԱՄՆ երկրորդ դիվիզիոնի (խմբ.` USL Championship) կանոնավոր առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մոնարքսը» սեփական հարկի մրցել է «Կոլորադո Սպրինգսի» դեմ. գրանցվել է 0:0 հաշիվը։ Այդ խաղում անհավանական իրադարձություն է տեղի ունեցել. «Ռեալ Մոնարքսի» կազմում 61-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել 13-ամյա ֆուտբոլիստ Աքսել Քեին։ Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ի պաշտոնական կայքը, Աքսել Քեին հանդիպման օրը` 2021 […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երրորդ տեղի հանդիպման շրջանակում Իտալիայի հավաքականը Թուրինի «Ալյանց» մարզադաշտում կմրցի Բելգիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Օրեր առաջ հեղինակավոր France Football պարբերականը հրապարակեց «Ոսկե գնդակի» հավակնորդներին, որոնց թվում էր նաև «Չելսիի» ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինիոն։ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ հենց 29-ամյա կիսապաշտպանը պետք է ստանա «Ոսկե գնդակը». «Իմ սաները «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում հայտնվել են ոչ թե իմ, այլ այն շնորհիվ, որ նրանք հիանալի ֆուտբոլիստներ […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան պատմել է, որ 2017 թ., երբ նույն պաշտոնը զբաղեցնում էր «Յուվենտուսի» համակարգում, շատ մոտ է եղել 2.5 մլն եվրոյով Էրլինգ Հալանդի տրանսֆերը գնելուն, սակայն «բյանկոներիները» պատրաստ են եղել 17-ամյա ֆուտբոլիստին վերցնել միայն երիտասրդական թիմի համար։ ««Յուվենտուսում» մենք հնարավորություն ունեինք ընդամենը 2.5 մլն եվրոյով գնել Հալանդի տրանսֆերը, իսկ այժմ նա շուկայում […]
Ավելին
Ինչպես գիտեք, անգլիական Պրեմիեր լիգան ներակայցնող «Նյուքասլի» նոր սեփականատեր է դարձել կոնսորցիումը, որը ներառում է Սուդյան Արաբիայի կառավարության ներդրումայւն հիմնադրամը (PIF – Public Investment Fund),PCP Capital Partners-ը և RB Sports & Media-ն։ Հայտնի է, որ ակումբի բաժնետոմսերի 80%-ն անցել է Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամին, որը ղեկավարում է այդ երկրի արքայազն Մոհամեդ բին Սալմանը, ում […]
Ավելին
Հեղինակավոր France Football պարբերականը, որը հանձնում է ֆուտբոլային ամենահայտնի անհատական մրցանակը` «Ոսկե գնդակը», հրապարակել է մրցանակի 30 հավակնորդներին։ Հավակնորդների թվում են հայտնվել հետևյալ ֆուտբոլիստները. Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Ջորջիո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»/«Մանչեսթեր Յունայթեդ», […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սաուդյան Արաբիայի կառավորության ներդրումային հիմնադրամը գնել է «Նյուքասլը»` դառնալով ակումբի նոր սեփականատերը։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «կաչաղակների» նոր ղեկավարությունն առաջին քայլով ցանկանում է անվանի մասնագետ հրավիրել, ով գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Սթիվ Բրյուսին։ Աղբյուրի փոխանցմամբ` արդեն շրջանառվում են Ֆրենկ Լեմպարդի և Սթվիեն Ջերարդի անունները, սակայն, ըստ La Gazzeta dello Sport-ի […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Թուրինի «Ալյանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի ու Բելգիայի հավաքականները։ Երկու հավաքականներն էլ հանդիպումը շատ ակտիվ մեկնարկեցին և խաղի սկզբնամասում փոխանակվում էի վտանգավոր գրոհներով։ Հատկապես հիշատակման է արժանի 5-րդ րոպեին Կևին դե Բրոյնեի ունեցած դրվագը, երբ «կարմիր սատանաների» առաջատարը հարվածեց մոտ 7-8 մետրից, սակայն Ֆրանսիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ուգո […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023