Սասուոլոն ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է Յուվենտուսին, Միլանին ու Ինտերին

Սասուոլոն ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է Յուվենտուսին, Միլանին ու Ինտերին

21/02/2022 - 10:00

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով բավական անակնկալ հաղթանակ տոնեց գործող չեմպիոն «Ինտերի» նկատմամբ։

Ալեսիո Դիոնիզիի թիմն ընթացիկ մրցաշրջանում կարծես գրանդ ակումբների դահիճը դարձած լինի։

«Սասուոլոն» ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է նաև «Յուվենտուսին» (2:1) և «Միլանին» (3:1)։

Ընդ որում, ինչպես հայտնում է OptaPaolo-ն, «ներովերդին» պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է թե՛ «Միլանին» և թե՛ «Ինտերին»։

Հավելենք, որ «Սասուոլոն» այդ հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023