Ինտերը լուրջ խնդիրներ ունի` պարտվելով նաև Սասուոլոյին🎥

Ինտերը լուրջ խնդիրներ ունի` պարտվելով նաև Սասուոլոյին🎥

20/02/2022 - 22:56

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն և գրեթե ամեն ինչով գերազանցում էին մրցակցին, սակայն Սիմոնե Ինձզագիի սաների խաղը չէր ստացվում, իսկ գնդակը որոշ դրվագներում չցանկացավ հայտնվել հյուրերի դարպասում։

«Սասուոլոյի» ֆուտբոլիստներն էլ որակական տեսանկյունից ավելի լավ հանդիպում անցկացրին ու հաղթեցին 2:0 հաշվով։

Ալեսիո Դիոնիզիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջակոմո Ռասպադորին ու Ջանլուկա Սակամական, ովքեր գոլերը խփեցին համապատասխանաբար 8-րդ ու 26-րդ րոպեներին։

Հանդիպման հերոսներից դարձավ նաև «Սասուոլոյի» դարպասապահ Անդրեա Կոնսիլին, ով իր անվան դիմաց 9 սեյվ գրանցեց։

Այսպիսով, «Սասուոլոն» այս հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր ու բարձրացավ 11-րդ հորիզոնական։

«Ինտերը», որը վերջին 3 պաշտոնական խաղերում հաղթանամ չի տոնել, մնաց 54 միավորով և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023