Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու 12-րդ տուրում Արգենտինայի հավաքանը Բունեոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում մրցեց Պերուի ընտրանու դեմ։ Ծանր ընթացք ստացած խաղում` «ալբիսելեստեն» հաղթեց 1:0 հաշվով, իսկ հաղթական գնդակը 43-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը։ Հատկանշական է, որ պերուացիները 65-րդ րոպեին կարող էին խփել պատասխան գնդակը, սակայն Յոշիմար Յոթունը վրիպեց 11-մետրանոց նշակետին` հարվածելով դարպասաձողին։ Այս […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել Պեդրիի հետ։ Ըստ նոր պայմանագրի` իսպանացի կիսապաշտպանի հրաժարագինը կազմելու է 1 մլրդ եվրո։ Այդ ամենով պայմանավորված` հեղինակավոր Tranafermarkt կայքն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և ներկայացրել ամենամեծ հրաժարագին ունեցող ֆուտբոլիստների լավագույն տասնյակը, որն ունի հետևյալ տեսքը. Պեդրի («Բարսելոնա») – 1 մլրդ եվրո Կարիմ Բենզեմա («Ռեալ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, հնարավոր է, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանա մանկունյական ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Լինգարդը մերժել է «կարմիր սատանաների» պայմանագրի երկարաձգման առաջարկը, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում ակումբում և մտավախություն ունի, որ այդ պատճառով բաց կթողնի 2022 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը։ 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի երկարաձգման […]
Ավելին
Ռուս հայտնի լրագրող Ալեքսեյ Յարոշևսկին Eurosport.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ 2013 թ. Հենրիխ Մխիթարյանը, երբ դեռ հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորի» կազմում, մոտ է եղել «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չի կայացել։ – 2013 թ. դուք հայտնեցիք, որ Մխիթարյանը կտեղափոխվի Մերսիսայդ։ Պատմե՛ք, թե ինչ է եղել իրականում։ – Դա փառքի, և դրան զուգահեռ` խայտառակության […]
Ավելին
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին խոսել է Կրիշտկանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի և Գոնսալո Իգուային մասին` նշելով, թե որ ֆուտբոլիստն է իր համար ավելի շատ խնդիրներ ստեղծել. «Ոչ մի դեպքում այս ֆուտբոլիստմերի դեմ խաղալը խաղ ու պար չէ։ Մենք խոսում իրենց դիրքում լավագույնների մասին։ Ճիշտ է` Իբրահիմովիչն ու Ռոնալդուն թոփ ֆուտբոլիստներ են, սակայն Իգուայինն ինձ համար […]
Ավելին
Աշխարհի առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրում Դանիայի հավաքականը F խմբի շրջանակում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Իսրայելի ընտրանու դեմ։ Խաղի մեծ մասն ընթացավ Դանիայի հավաքականի թելադրանքով, որն էլ հաղթեց 1:0 հաշվով։ Դանիացիների հաղթական գնդակը 53-րդ րոպեին խփեց Յոաքիմ Մելյեն։ Այսպիսով, Կասպեր Հյուլմանի թիմն ընթացիկ որակավորման փուլի ընթացքում տոնեց 8-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 24 միավոր և նվաճեց […]
Ավելին
«Այաքսի» աջ պաշտպան Նուսայիր Մազրաուրին, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամռանը կխփոի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, մարոկկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» ու «Ռոման»։ Աղբյուրի փոխանցմամբ` այդ ակումբները 23-ամյա պաշտպանի վերաբերյալ հարցում են ուղարկել նրա գործակալ Մինո Ռայոլային` ցանկանալով իմանալ, թե Մազրաուրին ինչ պայմաններով է պատրաստ համալրել իրենց շարքերը։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երրորդ տեղի հանդիպման շրջանակում Բելգիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Իտալիային` բավարվելով մրցաշարի չորրորդ հորիզոնականով։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին նման խաղեր անցկացնելու համար. «Պետք է անկեղծ լինենք. այս հանդիպումը տեղի ունեցավ միայն հանուն փողի։ Մենք խաղում էինք միայն ՈՒԵՖԱ-ի` […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Բունեոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում, որտեղ Արգենտինայի հավաքականը մրցեց Ուրուգվայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ բավական բարձր տեմպով` փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո։ Գնդակին ավելի շատ տիրում էին արգենտինացիները (74%), սակայն Ուրուգվայի հավաքականը ժամանակ առ ժամանակ շատ ավելի վտանգավոր էր գրոհում։ […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային` բավարարվելով արծաթե մեդալով։ Հանդիպումից հետո, բացի բուն գավաթի հանձնումից, մի շարք անհատական մրցանակներ նույնպես գտան իրենց հաղթողներին։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Ազգերի լիգայի եզրափակիչ հատված լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «ֆուրիա ռոխայի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։ Բուսկետսն ամբողջությամբ մասնակցել է ինչպես Իտալիայի, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023