«Յուվենտուսն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել մի շարք խաղային դիրքեր։ Ինչպես տեղեկացնում է Goal-ը, խոսքը ձախ պաշտպանի ու ենթահարձակվողի դիրքերի մասին է, ինչպես նաև թուրինյան ակումբը փոխարինող է փնտրում Պաուլո Դիբալայի համար, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Յուվենտուսից»։ Ըստ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրայի ունեցած տեղեկությունների` «բյանկոներիները» ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման համար […]
Ավելին
Իտալական Ց սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Մոդենան» սեփական հարկի տաի 2:1 հաշվով հաղթեց «Իմոլեզեին»։ Հանդիպման 90+1-րդ րոպեին «Մոդենայի» դարպասապահ Ռիկարդո Գանյոն գնդակը սեփական տուգանային հրապարակի մատույցներից այնպիսի ուժգին հարված կատարեց, որ այն հայտնվեց մրցակցի դարպասում, ինչի արդյունքում էլ «Մոդենան» հաղթանակ կորզեց։ Հանուն արդարության` նշենք, որ «Իմոլեզեի» դարպասապահ Ջանմարիա Ռոսին էլ նախատեսվածից ավելի առաջ էր եկել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Սիմոնե Ինձզագիի սաներն ունեին խաղային լուրջ առավելություն ու հաղթեցին 2:0 հաշվով։ «Ներաձուրիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Էդին Ջեկոն ու Նիկոլո Բարելան։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 66 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Վերոնան», 45 միավորով, 9-րդն է։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Բուդե Գլիմտին»։ Հանդիպումից հետո «գայլերի» ավագ Լորենցո Պելեգրինին հայտարարել է, որ նորվեգական ակումբի գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուդսենը հարձակվել է «Ռոմայի» դարպասապհների մարզիչ Նունո Գոմեսի վրա։ «Նրանց մարզիչը հարձակվել է մեր դարպասապահներկ մարզչի վրա։ Սկզբում նա վիրավորել է, այնուհետև` հարձակվել։ Կատարվածը շատ ցավոտ է, […]
Ավելին
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին. «Կրիշտիանու Ռոնալդուն պետք է ամեն օր աղոթի Բենզեմայի համար և երախտապարտ լինի, որ հնարավորություն է ունեցել խաղալ նրա հետ։ Այո՛, հենց Կրիշտիանուն պետք է հպարտանա, որ խաղացել է Բենզեմայի հետ։ Բենզեման Զիդանի ոտքերով կենտրոնական հարձակվող է»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է Calciomercato.com-ը։ […]
Ավելին
Ապրիլի 7-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Բուդե Գլիմտ» 2:1 «Ռոմա» «Մարսել» 2:1 ՊԱՕԿ «Ֆեյենորդ» 3:3 «Սլավիա Պրահա» «Լեսթեր» 0:0 ՊՍՎ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ապրիլի 7-ին կայացան Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Լայպցիգ» 1:1 «Ատալանտա» «Այնտրախտ» 1:1 «Բարսելոնա» «Բրագա» 1:0 «Ռեյնջերս» «Վեսթ Հեմ» 1:1 «Լիոն» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց Նորվեգիան ներկայացնող «Բուդե Գլիմտի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ընթացք ստացավ, իսկ «Բուդե Գլիմտին» հաջողվեց 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ «Գայլերի» կազմից 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին` եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումը, իսկ տանտերերի գոլերը 56-րդ ու 89-րդ րոպեներին խփեցին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է «Բուդե Գլիմտի» դեմ։ Հանդիպման 43-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Լորենցո Պելեգրինիին, ով էլ առաջ մղեց «Ռոմային»` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լայպցիգը» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Կարելի է ասել` հյուրերը խաղն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 17-րդ րոպեին Լուիս Մուրիելն առաջ մղեց «Ատալանտային»։ Բաց թողած գոլից անմիջապես հետո «ցլերն» ակտիվացան ու արդեն 24-րդ րոպեին կարող էին խփել պատասխան գնդակը, սակայն Անդրե Սիլվայի հարվածից հետո […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023