Ֆերնանդու Սանթուշը հեռացվել է  Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ֆերնանդու Սանթուշը հեռացվել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

15/12/2022 - 21:27

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ֆերնանդու Սանթուշը հեռացվել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Հաղորդվում է, որ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս որոշումը կայացրել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչում Մարոկկոյից կրած պարտությունից (0:1) հետո։

Նշվում է, որ պորտուգալացիները նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարեն առաջիկա շաբաթներին։

Սանթուշի հեռացման մասին լուրը հաստատել է նաև մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան և պորտուգալական ամենահեղինակավոր պարբերականներից A Bola-ն։

Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ Սանթուշին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Ռույ Ժորժեն է, ով 2010 թ. մարզում է Պորտուգալիայի Մ-21 տարեկանների հավաքականը։

Աղբյուրի փոխանցմամբ` երկրորդ ամենահավանական թեկնածուն Լուիշ Կաշտրուն է, ով ներկայումս մարզում է բրազիլական «Բոտաֆոգոն»։

Ավելացնենք, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի հետ են կապվում նաև Ժոզե Մոուրինիոյի, Ժորժե Ժեզուշի, Ռույ Վիտորիայի, Պաուլու Բենտուի, Պաուլու Սոուզայի և Կարլուշ Կեյրուշի անունները։

Հիշեցնենք, որ Ֆերնանդու Սանթուշը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում էր 2014 թ. սեպտեմբերից։

«Եվրոպացի բրազիլացիներն» այդ ընթացքում անցկացրել են 109 հանդիպում, տոնել 68 հաղթանակ, կրել 20 պարտություն, 21 անգամ էլ խաղացել են ոչ-ոքիի։

Պորտուգալիան Սանթուշի գլխավորությամբ 2016 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2019 թ.` Ազգերի լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023