Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կամզերով. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել առաջնության հետնապահ «Վենեցիայի» դիմադրութնունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Վենետիկը ներկայացնող ակումբի կազմից ֆանտաստիկ հանդիպ անցկացրեց 37-ամյա դարպասապահ Նիկի Մյանեպիան Ֆինլանդացի դարպասապահը «գայլերի» դեմ խաղում կատարել է ոչ ավել, ոչ պակաս 16 սեյվ, որոնցից 8-ի դեպքում հարվածը տեղացել է տուգանային հրապարակից։ Բացի դրանից, Մյանեպիան գնդակը 4 […]
Ավելին
Կայացավ Բ սերիայի փլեյ-օֆֆ-ի 1/4 եզրափակիչի երկրորդ դիմակայությունը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին 5-րդ ու 8-րդ հորիզոնականները զբաղեցրած «Բրեշիան» ու «Պերուջան»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Քրիստիան Կուանն առաջ մղեց «Պերուջային»։ Նախքան ընդմիջման գնալը «Բրեշիան» ուներ տարածքային շոշափելի առավելություն, ինչի արդյունքում Էուջենիո Կորինիի սաները 45+6-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. 11-մետրանոցից […]
Ավելին
Հունիսի 1-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Եվրոպայի և Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնները` Իտալիայի և Արգենտինայի հավաքականներն ու կխաղարկեն յուրահատուկ գավաթ։ Այդ հանդիպումն ստացել Ֆինալիսիմա անվանումը։ Արդեն հրապարակվել է Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը. Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա»), Խուան Մուսո («Ատալանտա»), Խերոնիմո Ռուլի («Վիլյառեալ»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ») Պաշտպաններ – Նահուել Մոլինա, Նեուեն […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է թուրինյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 37-ամյա պաշտպանը, հնարավոր է, կարիերան շարունակի ամերիկյան ՄԼՍ-ում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լոս-Անջելես Գալաքսին» բանակցություններ է սկսել իտալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ ու մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր առաջարկել։ Ավելի վաղ Սկիրան հայտնել էր, որ […]
Ավելին
Մեկնարկեց իտալական Բ սերիայի փլեյ-օֆֆ փուլը, որի 1/4 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին առաջնության ընթացքում 6-րդ ու 7-րդ հորիզոնականները զբաղեցրած «Ասկոլին» ու «Բենևենտոն»։ Հանդիպման ողջ ընթացում «Ասկլոին» ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն Անդրեա Սոտիլի սաները ոչ կերպ չկարողացան գրավել մրցակցի դարպասը։ Դեռ ավելին` հյուրերը, ունենալով ընդամենը մեկ գոլային պահ, 38-րդ րոպեին Ջանլուկա Լապադուլայի ջանքերով բացեցին […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Սուպերլիգայի գաղափարի մասին. «Ըստ իս` այդ հարցն Իսպանիայում քաղաքական աստառ է ստացել։ Մամուլը վերահսկվում է տարբեր մարդկանց կողմից, ովքեր սատարում են Սուպերլիգայի գաղափարը։ Այստեղ այնպես չէ, ինչպես Մեծ Բրիտանիայում, որտեղ, ինչպես ես եմ տեսել ու լսել, բոլորը դեմ են արտահայտվում Սուպերլիգային։ Կարծում եմ` նման գաղափարները կործանում են ֆուտբոլը, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ «Դեղին սուզանավը» հանդիպման հենց մեկնարկից տիրեց նախաձեռնությանն ու այն պահեց մինչև վերջ` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։ Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալֆոնսո Պեդրասան, մեկական անգամ էլ աչքի ընկան Խուան Ֆոյթը, Պակո Ալկասերն ու Պաու Տորեսը, իսկ «Ռայոյի» միակ գոլը խփեց Սերխիո […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին, Նիկոլո Բարելայի հիանալի գոլի շնորհիվ, առաջ անցան հաշվի մեջ։ Թուրինյան ակումբը բաց թողած գոլից հետո բավական արագ` 22-րդ րոպեին կարող էր հավասարեցնել հաշիվը։ Հարվածային դիրքում էր հայտնվել Դուշան Վլահովիչը, սակայն […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Յուվենտուսը» մրցում է «Ինտերի» դեմ։ Առաջին կեսից հետո «ներաձուրիները» հաղթում էին 1:0 հաշվով. 7-րդ րոպեին հեռահար հարվածով աչքի ընկավ Նիկոլո Բարելան։ Երկրորդ կեսի հենց մեկնարկում թուրինյան ակումբը ոչ միայն հավասարեցրեց, այլ առաջ անցավ հաշվի մեջ. 50-րդ ու 52-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ալեքս Սանդրոն ու Դուշան Վլահովիչը։ Այդուհանդերձ, 80-րդ րոպեին Հական […]
Ավելին
1 169 170 171 172 173 464

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023