Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական «Բարսելոնան» բրազիլական «Պալմեյրասի» հետ համաձայնեցրել է 21-ամյա կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսի տրանսֆերը։ Ակումբը խաղացողի համար կվճարի 7 մլն եվրո։ Ըստ աղբյուրի՝ խաղացողն այսօր բուժզննում կանցնի և 5 տարվա պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։ «Բարսելոնան» տրանսֆերի հաստատումից անմիջապես հետո խաղացողին վարձակալական հիմունքներով կտրամադրի «Վալյադոլիդին»։
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» վերջին քայլերն է գործադրում՝ կենտրոնական հարձակղվող ձեռք բերելու ուղղությամբ։ Catalunya Radio-ի հաղորդմամբ՝ երեկ «Բարսելոնան» համաձայնության էր հասել «Բեյցզին Գոան»-ի հարձակվող Սեդրիկ Բակամբուի հետ։ Ակումբը նախատեսել էր վարձակալել խաղացողին։ Խաղացողն արդեն եղել է Իսպանիայի ճանապարհին, որպեսզի ավարտին հասցնի գործարքը։ «Բարսայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը համաձայնության էր հասել խաղացողի գործակալի հետ, իսկ չինական ակումբի ղեկավարությունը […]
Ավելին
Իսպանիայի գավաթի շրջանակում կայացավ 1/8 եզրափակչի վերջին հանդիպումը, որի շրջանակում Սեգունդայի ներկայացուցիչ «Միրանդեսը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մաթեուս Այասը, մեկ գնդակ էլ հեղինակեց Ալավարո Ռեյը։ Խաղի ընթացքում «Միրանդեսը» վաստակեց նաև 11 մետրանոց հարված, սակայն Ալվարո Պենյայն վրիպեց նշակետից։ Անդալուսական ակումբին հաջողվեց միայն խաղավարտին մոտ խփել հեղինակության գնդակ․ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի շրջանակում «Բարսելոնան» 5։0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»։ Այս հաղթանակը թիմի ավագ Լեո Մեսսիի համար ակումբի կազմում բոլոր մրցաշարերում դարձավ 500-րդը։ Արգենտինացի խաղացողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 710 հանդիպման՝ դառնալով 622 գոլի հեղինակ։ Բացի այդ արդյունքից՝ Մեսսին ևս մեկ տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Դառնալով դուբլի հեղինակ՝ իսպանական մրցաշարերի կազմում հեղինակեց 499-րդ և 500-րդ գոլերը։ Իսպանական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնական հարձակվող ձեռք չի բերի։ Ակումբը փոխարինող էր փնտրում Լուիս Սուարեսի համար, ով վնասվածքի պատճառով մինչև մայիս դուրս է մնացել շարքից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնների» ղեկավարներն այդպես էլ չեն գտել այնպիսի խաղացող, ով, իրոք, կուժեղացնի ակումբի խաղը, և որի համար մեծ գումարներ չեն պահանջի։ Հունվար […]
Ավելին
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել են հաշված ժամեր։ Օրը բավականին հագեցած է եղել և մի շարք հետաքրքրաշարժ տրանսֆերներ են հաստատվել, որոնց կծանոթանանք միասին։ ԱՊԼ «Վուլվերհեմպտոնը» ձեռք բերեց հերթական պորտուգալացուն։ Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «գայլերը» 4,5 տարվա պայմանագիր են կնքել «Օլիմպիակոսի» 24-ամյա վինգեր Դանիել Պոդենսեի հետ։ Գործարքն արժեցել է 20 մլն եվրո։ Սակայն, պորտուգալացին […]
Ավելին
Իսպանիյաի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Լեգանեսի» դեմ և վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին։ «Կապտանռնագույնները» վերահսկում էին հանդիպման ողջ ընթացքը, ունեին ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն՝ մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպաստխան գնդակ։ Կիկիե Սետիենի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, մեկական անգամ էլ աչքի ընկան Անտուան Գրիզմանը, Կլեման Լանգլեն և […]
Ավելին
Իսպանիայի Արքայական գավաթի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր Սեգունդայի ներկայացուցիչ «Սարագոսային»։ Զինեդին Զիդանի սաները յուրաքանչյուր խաղակեսում երկուական անգամ գրավելով մրցակցի դարպասը՝ հաղթեցին 0։4 հաշվով։ Հյուրերի կազմում աչքի ընկան Ռաֆայել Վարանը, Լուկաս Վասկեսը, Վինիսիուս Ժունիորը, ինչպես նաև Կարիմ Բենզեման։ Այպսիով, «արքայական» ակումբը վստահ քայլերով դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։ 1/8 եզրափակչի շրջանակում կայացել է ևս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը 1․5 տարով վարձակալել է «Միլանի» վինգեր Սուսոյին։ Նոր ակումբի կազմում 26-ամյա խաղացողը հանդես կգա 14 համարի խաղաշապիկով։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Սևիլիան» կպարտավորվի ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը, եթե 2020/21 մրցաշրջանի արդյունքում հայտնվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Ընթացիկ մրցաշրջանում Սուսոն «Միլանի» կազմում մասնակցել […]
Ավելին
Իսպանիայի գավաթի շրջանակում շարունակվում է 1/8 եզրափակիչ փուլը։ Սեգունդա Բ-ի ներկայացուցիչ «Կուլտուրալ Լեոանեսան», որը 1/16 եզափակիչում պայքարից դուրս թողեց «Ատլետիկո Մադրիդին», այս անգամ սեփական հարկի տակ մրցում էր գործող գավաթակիր «Վալենսիայի» դեմ։ Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն թիմերն այդպես էլ չկարոցան դառնալ գոլի հեղինակ։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023