Յուվենտուսն ու Բարսելոնան շարքային հաղթանակներ են տանում🎥

Յուվենտուսն ու Բարսելոնան շարքային հաղթանակներ են տանում🎥

05/11/2020 - 02:26

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում կայացավ խմբային փուլի 3-րդ տուրը։

G խմբում խմբի առաջատարներ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» այս տուրում մրցում էին հետնապահների՝ «Դինամո Կիևի» և «Ֆերենցվարոշի» դեմ համապատասխանաբար։

Կատալոնական ակումբը կարգի հաշվին հաղթեց 2։1 հաշվով։ Ռոնալդ Կումանի թիմին արդեն 5-րդ րոպեն առաջ մղեց Լեո Մեսսին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, իսկ 65-րդ րոպեին Ժերար Պիկեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

75-րդ րոպեին Վիկտոր Ցիգանկովը մեկ գնդակ հետ բերեց, սակայն այլ բան առաջարկել չկարողացան Միրչա Լուչեսկուի սաները։

«Բյանկոներիներն» էլ Բուդապեշտում հյուրընկալվել էին «Ֆերենցվարոշին» և 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարան։

Անդրեա Պիռլոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան, մեկ գոլ խփեց Պաուլո Դիբալան, իսկ Լաշա Դվալին գրավեց սեփական դարպասը։ Հունգարական ակումբի միակ գոլն էլ խփեց Ֆրանկ Բոլին։

Այսպիսով G խումբը ստացավ հետևյալ տեսքը․

1․ «Բարսելոնա» – 9 միավոր

2․ «Յուվենտուս» – 6 միավոր

3․ «Դինամո Կիև» – 1 միավոր

4․ «Ֆերենցվարոշ» – 1 միավոր

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023