Կումանին խոշոր որակազրկում է սպառնում

Կումանին խոշոր որակազրկում է սպառնում

07/11/2020 - 15:26

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, հնարավոր է, որակազրկվի հոկտեմբեի 24-ին կայացած Էլ կլասիկոյից հետո («Բարսելոնա» 1։3 «Ռեալ») հանդիպման գլխավոր մրցավարին և VAR-համակարգը խիստ քննադատության ենթարկելու համար։ Այդ մասին տեղեկացնում է AS-ը։

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցույթների կոմիտեն կարգապահական գործ է հարուցել հոլանդացի մասնագետի դեմ։

Ըստ նոր կանոնակարգի՝ 57-ամյա մարզչին սպառնում է 2-12 խաղյա որակազրկում, ինչպես նաև տուգանք մինչև 3000 եվրո։

Կումանը կարող է պատժվել մի հոդվածով, ոտեղ խոսվում է հայտարարությունների անընդունելիության մասին, որոնք կասկածի տակ են դնում մրցավարների կամ էլ ֆեդերացիայի աշխատակիցների ազնվությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև այն հոդվածով, որը վերաբերվում է նշանակաված անձանց դեմ այնպիսի հայտարարություններին, որոնք եթե դրանք արվում են ստորացուցիչ կամ վիրավորական ձևով։

Հիշեցնենք, որ այդ խաղից հետո Ռոնալդ Կումանը նշել էր հետևյալը․

«Ես չեմ հասկանում VAR-համակարգի իմաստը․ այն միշտ մեր դեմ է աշխատում։ «Բարսելոնան» արժանի չէ նման պարտությունների։ Կասկածելի 11 մետրանոցը վճռորոշ եղավ։ Ակումբն արժանի չէր պարտության»։

Նա նաև անդրադարձել է այդ հանդիպման գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերային․

«Դուք տեսե՞լ եք «Խետաֆեի» դեմ հանդիպման լուսանկարները։ VAR-ը միայն մեր դեմ է աշխատում»։

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան կքննի նաև կատալոնական ակումբի տնօրեններից Խավի Վիլախոանայի կատարած գրառումը Twitter-ում, ով գրել էր հետևյալը․

«Կեղտոտ սկանդալ։ Մունուե՛րա, գնա գրողի ծոցը»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023