Ռամոսը հոբելյանական նվաճման է հասել Ռեալի կազմում

Ռամոսը հոբելյանական նվաճման է հասել Ռեալի կազմում

04/11/2020 - 11:54

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով ծանր հաղթանակ է տարել «Ինտերի» նկատմամբ։

Հանդիպման 33-րդ րոպեին Տոնի Կրոսի իրացրած անկյունային հարվածից հետո Սերխիո Ռամոսը գլխով գնդակն ուղարկեց Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։0։

Պարզվում է՝ այդ գոլը Սերխիո Ռամոսի համար հոբելյանական է դարձել։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Ռամոսը «Ռեալի» կազմում խփել է իր 100-րդ գոլը։ Այդ գոլերից 55-ը եղել են գլխով։

Նշենք, որ «Ռեալում» հանդես եկած պաշտպաններից Ռամոսից շատ գոլ խփել է միայն Ֆերնանդո Յերոն, ով դարձել է 127 գոլի հեղինակ։

Վերջում հավելենք, որ ֆուտբոլի պատմության լավագույն ռմարկու-պաշտպանը «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն է, ով խփել է 253 գոլ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023