Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Լեո Մեսսին, «Բարսելոնայի» կազմում անցկացրած 753-րդ խաղում, ստացել է իր առաջին կարմիր քարտը։ Հունվարի 18-ին «Բարսելոնան» Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակչի շրջանակում լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով պարտվեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպման 120+1-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց կատալոնականա կումբի ավագ և առաջատար Լեո Մեսսին՝ Ասյեր Վիլյալիբրեին հարվածելու համար։
Ավելին
Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ խաղում «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով պարտվեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպման 120+1-րդ րոպեին կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին կոպիտ, ոչ սպորտային խախտում թույլ տվեց բասկյան ակումբի հարձակվող Ասյեր Վիլյալիբրեի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն VAR համակարգով դիտեց դրվագի կրկնապատկերը՝ արգենտինացի ֆուտբոլիստին հեռացնելով խաղադաշտից։ Հավելենք, որ Լեո […]
Ավելին
Հունվարի 18- ին Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից Ռոնալդ Կումանի սաներն ունեին առավելություն, սակայն բասկյան ակումբը, որպես համակարգ և թիմ, շատ ավելի լավ տեսք ուներ։ Չնայած վերոնշյալ վերջին կետին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները 40-րդ րոպեին […]
Ավելին
Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բարսելոնան» կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, որի ընթացքին կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Այսօր տեղի կունենա Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակիչը, որում գավաթակրին կորոշեն «Բարսելոնան» և Բիլբաոյի «Ատլետիկը»։ Ինչպես հաղորդում է լրագրող Ադրիա Ալբեթսն իր թվիթերյան էջում, կատալոնացիների առաջատար Լեո Մեսսին որոշել է խաղալ, և եթե արտասովոր ոչինչ չպատահի, նա կհայտնվի մեկնարկային կազմում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Մեսսին վնասել է կոնքը, և նրա մասնակցությանը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալը» Լուկա Յովիչին փոխարինող է գտել «Կաստիլիայից», որի հարձակման առաջատար Հուգո Դուռոն շուտով կարող է տեղափոխվել հիմնական թիմ (ավելի վաղ հաղորդել էինք, որ սերբ ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով վերադարձել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»)։ 21-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի երիտասարդական հավաքականի անդամ է և «Ռեալ-Բ»-ի լավագուն ռմբարկու․ 3-րդ դիվիզիոնում անցկացրած 7 հադիպումներում հարձակվողը դարձել է 5 […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Marca-ն, հունվարի 15-ին «Բարսելոնայի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կառլես Տուսկետսը հանդիպում էր նախաձեռնել ակումբի նախագահի երեք թեկնածուների՝ Ժոան Լապորտայի, Վիկտոր Ֆոնտի և Տոնի Ֆրեյշայի հետ։ Ըստ կողմերի կայացրած նախնական որոշման՝ ընտրությունները կանցկացվեն մարտի 7-ին, սակայն, կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, այն կարող է փոփոխության ենթարկվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները, […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) որոշել է վերջին տասնամյակում (2011-2020թթ․) հավաքականների մակարդակով լավագույն մարզիչներին։ Առաջին հորիզոնականում է հայտնվել Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոհաքիմ Լյովը, երկրորդը Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդիե Դեշամն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն։ 4-10-րդ հորիզոնականներն էլ զբաղեցրել են հետևյալ մասնակգետները․ 4․ Օսկար Տաբարես (Ուրուգվայ) 5․ Ֆերնանդու Սանտուշ […]
Ավելին
Համաձայն Goal-ի տեղեկատվության՝ «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է տեղափոխվել «Բավարիա»։ Մյունխենյան ակումբը դիտարկում է բրազիլացի պաշտպանին ձեռք բերելու տարբերակներ։ Նշվում է, որ գերմանացիները ցանկանում են ձեռք բերել Միլիտաոյի տրանսֆերային իրավունքները՝ որպես Դավիդ Ալաբային փոխարինողի։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավստրացի պաշտպանը «Բավարիայի» հետ նոր պայամանգիր չի կնքելու և ամռանը հեռանալու է ազատ գործակալի […]
Ավելին
«Ատլետիկոյի» նորեկ Մուսա Դեմբելեն իր կարծիքն է արտահայտել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյի մասին․ «Նա աշխարհի լավագույն մարզիչն է, կամ լավագույններից մեկը։ Ինձ համար հիանալի է հայտնվել այստեղ և խաղալ նրա ենթակայությամբ։ Հուսով եմ` միասին մեծ բարձունքների կհասնենք։ Սիմեոնեն հիանալի մասնագետ է․ նրա մասին միայն լավը կարող եմ ասել․ այդ ամենը նա ապացուցում է […]
Ավելին
1 632 633 634 635 636 845

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025