Հունվարի 26-ին մեկնարկեց Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey -ի խաղարկության 1/8 եզրափակիչը։ 1/8 եզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում «Լևանտեն» հյուրընկալվելիս գոլառատ խաղում 2։4 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»՝ դառնալով քառորդ եզրափակչի առաջին թիմը։ «Վիլյառեալն» էլ Երեմի Պինոյի միակ գնդակի շնորհիվ դժվար հաղթանակ տարավ Սեգունդան ներկայացնող «Ժիրոնայի» նկատմամբ՝ միանալով «Լևանտեին»։ Խաղային օրվա ամենահետաքրքիր ու դրամատիկ հանդիպումը կայացավ Սևիլիայի «Բենիտո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը «Ատալանտայից» գնել է Ալեխանդրո Գոմեսի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ անդալուսական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 5․5 մլն եվրո, որին հետագայում ևս 3 մլն եվրո կավելանա բոնուսների տեսքով։ Գոմեսը նոր ակումբի կազմում ընտրել է «27» համարի մարզաշապիկը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Բարսելոնայի» պաշտոնական կայքից, կատալոնական ակումբը դեռևս ամբողջությամբ չի վճարել «Լիվերպուլին» Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերի դիմաց։ Ըստ ակումբի ներկայացրած ֆինանսական հաշվետվության տվյալների՝ «կապտանռնագույնները» «Լիվերպուլին» պետք է վճարեն 29․254 մլն եվրո։ Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի հունվարի 8-ին։ Գործարքն արժեցել է 120+40մլն եվրո։ Այն նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ […]
Ավելին
Deloitte միջազգային խորհրդատվական ընկերությունը ամփոփել է 2019/20 մրցաշրջանում ակումբների ֆինանսական եկամուտները ։ Ամենամեծ եկամուտ գրանցած ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյան դասավորվածությունը․ 1․ (1) «Բարսելոնա»՝ 715․1 մլն եվրո (2018/19 մրցաշրջանում՝ 840․8) 2․ (2) «Ռեալ»՝ 714․9 (757․3) 3․ (4) «Բավարիա»՝ 634․1 (660․1) 4․ (3) «Մանչեստեր Յունայթեդ»՝ 580․4 (711․5) 5․ (7) «Լիվերպուլ»՝ 558․6 (604․7) 6․ (6) «Մանչեսթեր Սիթի»՝ […]
Ավելին
«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեխանդրո Պապու Գոմեսը առավել քան մոտ է «Սևիլիա» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա արգետնինացի ֆուտբոլիստն իր գործակալի հետ մեկնել է Սևիլիա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունն անդալուսական ակումբ։ Հայտնի է, որ Գոմեսին օդանավակայանում դիմավորել է «Սևիլիայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սևիլիան» Գոմեսի դիմաց «Ատալանտային» կվճարի 5․5 […]
Ավելին
«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել, իսկ գործարքը գրեթե կայացած է։ «Սևիլիան» 32-ամյա խաղացողի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա դիմաց վճարելու է 5․5 մլն եվրո, որին հետագայում կավելանա ևս 3 մլն եվրո՝ […]
Ավելին
Ավատրվեց իսպանական Լա լիգայի 20-րդ տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Ատլետիկ Բիլբաոն» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց «Խետաֆեին»։ Հանդիպումը լրիվ այլ ընթացք կարող էր ստանալ, քանի որ արդեն 1-ին րոպեին Մարկ Կուկուրելիան հյուրերին առաջ մղեց։ Բասկերի պատասխանը չուշացավ․ 13-րդ րոպեին Ռաուլ Գարսիան «Նուեվո Սան Մամես» մարզադաշտի լուսատախտակին վառեց 1։1 հաշիվը։ Պեպե Բորդալասի սաները 29-րդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, սակայն մի շարք հանգամանքներ խանգարում են գործարքի կայացմանը։ Մադրիդյան ակումբը չի կարողանում բավարարել 22-ամյա ֆուրտբոլիստի ֆինանսական պահանջները։ Բանն այն է, որ «արքայական» ակումբը ֆրանսիացուն կարող է վճարել առավելագույնը 21 մլն եվրո աշխատավարձ․ այդքան այս պահին ֆուտբոլիստը ստանում է ՊՍԺ-ում։ Այնինչ, փարիզյան ակումբը […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում վերջին տարիների անփոփոխ չեմպոին «Բավարիան» հյուրընկալվելիս 0։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ առաջնության ակնհայտ հետնապահ «Շալկե-04»-ի նկատմամբ։ Այդ հանդիպման 54-րդ րոպեին իր հերթական գնդակը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ հաշիվը դարձնելով 0։2։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում են մի շարք աղբյուրներ, 32-ամյա հարձակվողն իր պրոֆեսիոնալ կարիերայի շրջանակում խփել է 500-րդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20 տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (3:1) «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը հերթական անգամ դարձավ գոլի հեղինակ և առաջնությունում խփած գոլերի քանակով շրջանցեց Լեո Մեսսիին։ Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն, ուրուգվայցին իր գոլերի քանակը հասցրեց 12-ի, այնինչ Մեսսին իր ակտիվում ունի 11 գոլ։ 34-ամյա ֆուտբոլիստը, խփած գոլերի քանակով, հավասարվեց «Սևիլիայի» հարձակվող Յուսուֆ Էն Նասիրիին։ 2021 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023