Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, թե «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին որքան հարկ է վճարել Իսպանիային 2017 թվականից ի վեր։ Հենց այդ ժամանակ է արգենտինացի ֆուտբոլիստը վերջին անգամ երկարաձգել իր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Վերջերս El Mundo պարբերականը հրապարակեց «Բարսայի» ու Մեսսիի միջև 2017 թվականին կնքված պայմանագրի մի շարք կետեր։ Ըստ այդ El Mundo-հրապարակման՝ առավելագույն […]
Ավելին
Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Հանդիպման 72-րդ րոպեին Ժորդի Ալբան և Սուսոն «Սևիլիայի» տուգանային հրապարակի հատույցներում պայքարում էին գնդակի համար։ Դրվագի վերջում Սուսոն կանոնների խախտում թույլ տվեց Ալբայի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Մատեո Լաոսը նշանակեց տուգանային հարված, սակայն «Բարսելոնայի» ներկայացուցիչները […]
Ավելին
Marca-ն գնահատել է Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի կիսաեզրափակչի «Սևիլիա» – «Բարսելոնա» (2:0) առաջին հանդիպման ֆուտբոլիստների գործողությունները։ Միակ ֆուտբոլիստը, ում անվան դիմաց պարբերականը ոչինչ չի լրացրել, դարձել է կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին։ Բանն այն է, որ ֆրանսիացի պաշտպանն իր մեղավորությունն է ունեցել «կապտանռնագույնների» ընդունած երկու գոլերի դեպքերում և փոխարինվել է հանդիպման 90-րդ րոպեին։ […]
Ավելին
Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել Լիգա 2-ը ներկայացնող «Կանի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 49-րդ րոպեին խփել է իտալացի հարձակվող Մոյզե Կենը։ Այդ հանդիպումն աչքի է ոչ թե ՊՍԺ-ի շարքային հաղթանակով, այլ Նեյմարի ստացած հերթական վնասվածքով։ Բանն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Նեյմարը […]
Ավելին
ինչպես տեղեկանում ենք «Ռեալի» պաշտոնական կայքից, թիմի պաշտպան Մարսելոն վնասվածք է ստացել ։ Իր հերթին Marca-ն հաղորդում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք, որի պատճառով բրազիլացին բաց կթողնի մոտ 3 շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 24-ին։ Ներկա պահին «արքայական» […]
Ավելին
Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի շրջանակում կայացավ «Սևիլիա» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը։ Հանդիպման մեկնարկում կատալոնական ակումբն ուներ որոշակի առավելություն և 11-րդ րոպեին կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն Լեո Մեսսիի հարվածից հետո դարպասապահ Բոնոն փրկեց «Սևիլիային»։ Հանդիպման մեկնարկում գրոհեց «Բարսան», սակայն խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց անդալուսական ակումբը․ աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն։ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի կիսաեզրափակչի շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կընդունի «Բարսելոնային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացված քվեարկության արդյունքում հունվարի 28-փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածի լավագույն ճանաչվեց «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասն ուղարկած հետևյալ գնդակը․ Այժմ կներկայացնենք փետրվարի 3-10-ն ընկած ժամանահատվածում խփված թոփ-10 գոլերը, որոնց լավագույնին պարզելու համար, ինչպես միշտ, Telegram-ում անցկացվելու է քվեարկություն։ Interfootball-ի Telegram-ի ալիքին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am Ըստ Interfootball-ի՝ անցնող շաբաթվա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «Չելսի» հանդիպման վայրը փոխվել է․ այն կանցկացվի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ կապված Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային համաճարակի նոր տեսակի բռնկման հետ ՝ ավելի վաղ փոխվել էին նաև Մյունխենգլադբախի «Բորուսիա» – «Մանչեսթեր Սիթի» և «Լայպցիգ» – «Լիվերպուլ» հանդիպման վայրերը։ Նշված երկու հանդիպումներն […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ՈւԵՖԱ-ի անդամ-երկրների ֆուտբոլի ասոցիացիաները քննարկում են անցկացրել՝ կապված Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի հետ։ Հաղորդվում է, որ քննարկմանը ներկա է գտնվել նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Ձևաչափի փոփոխությունները ենթադրում են, որ նախկին 32-ի փոխարեն մրցաշարին պետք է մասնակցեն 36 ակումբներ, իսկ խմբային փուլը կանցկացվի «շվեյցարական մրցակարգով», այսինքն, յուրաքանչյուր ակումբ պետք է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023