Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Ատլետիկ Բիլբաոյի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման 78-րդ րոպեին մադրիդյան ակումբի հարձակվող Ժոաո Ֆելիշը խաղային դրվագներից մեկում ձեռքով հարվածեց «Ատլետիկի» կիսապաշտպան Ունայի Վենսեդորի դեմքին, ինչի համար գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն պորտուգալացի ֆուտբոլիստին պատժեց դեղին քարտով։ Ֆելիշը, համաձայն չլինելով մրցավարի որոշման […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Ռայո Վալեկանոն» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Խետաֆեի» նկատմամբ։ 81-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրել է «Ռայոյի» նորեկ Ռադամել Ֆալկաոն, ով Լա լիգա վերադառնալուց հետո խփել է իր առաջին գոլը։ Հիշեցնենք, որ կոլումբացի հարձակվողը 2011-13 թթ. հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդի» կազմում։ Հավելենք, որ 35-ամյա հարձակվողը Լա […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Կադիսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Սելտային»։ «Կադիսի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։ Ստորև ներկայացնում ենք 29-ամյա կենտրոնական պաշտպանի` «Սելտայի» դեմ հանդիպման գրանցած վիճակագրությունը։ Այսպես, Հարոյանը հեղինակավոր Whoscored կայքի կողմից ստացել է 6.42 գնահատականը։ Այդ խաղում Վատոն կատարել է 12 փոխանցում` 33.3 % ճշգրտությամբ, 7 երկար փոխանցում, […]
Ավելին
«Բարսելոնան» պատրաստ է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Ռոնալդ Կումանին։ Կատալոնական ակումբն արդեն փոխարինող է փնտրում հոլանդացի մասնագետի համար, ով, ամենայն հավանականությամբ, շուտով կլքի զբաղեցրած պաշտոնը։ Այդ մասին հայտնում է El Chiringutio TV-ի լրագրող Խոսե Պեդրերոլը «Jugones» հաղորդման ժամանակ։ Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2020 թ. օգոստոսին։ Մինչ այս պահը «բլաուգրանասը» […]
Ավելին
Լա լիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։ Չնայած առաջին կեսում «Սելտայի» ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 76%-ը, հանդիպման հյուրերը նախքան ընդմիջման գնալն երկու գնդակի առավելություն ստացան։ Նախ 38-րդ րոպեին աչքի ընկավ Էնթոնի Լոսանոն, ապա 43-րդ րոպեին` Ալֆոնսո Էսպինոն։ Հանդիպման երկրորդ կեսում տանտերերն ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը, սակայն կարողացան միայն կրճատել հաշվի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Սելտան» սեփական հարկի տակ կմրցի «Կադիսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հավանական պաշտոնանկության մասին. «Տնօրենների խորհրդի նիստի ժամանակ Կումանի հեռացման հարցը չի քննարկվել։ Բավական անհարմար պահի մեզ դժվար մրցակից էր բաժին հասել (խմբ.` խոսքը «Բավարիայի» մասին է, որին կատալոնական ակումբը ՉԼ 1-ին տուրում սեփական հարկի տակ պարտվեց 0:3 հաշվով)։ Նման իրավիճակում Կումանին հեռացնելն ակումբի համար […]
Ավելին
Սեպտեմբերի 16-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումները։ Այժմ խումբ առ խումբ անդրադառնանք գրանցված արդյունքներին։ A խումբ «Ռեյնջերս» 0:2 «Լիոն» «Բրոնդբյու» 0:0 «Սպարտա Պրահա» B խումբ «Մոնակո» 1:0 «Շտուրմ» ՊՍՎ 2:2 «Ռեալ Սոսիեդադ» C խումբ «Սպարտակ Մոսկվա» 0:1 «Լեգիա» «Լեսթեր» 2:2 «Նապոլի» D խումբ «Օլիմպիակոս» 2:1 «Անտվերպեն» «Այնտրախտ» 1:1 «Ֆեներբախչե» E խումբ «Գալաթասարայ» […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռունալդ Կումանի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ինչպես տեղեկացնում է Deportes Cuatro-ն, բացառված չէ, որ արդեն հոկտեմբեր ամսին կատալոնական ակումբը պաշտոնանկ անի հոլանդացի մասնագետին։ Սեպտեմբերին «բլաուգրանասը» դեռևս 4 հանդիպում ունի անցկացնելու` «Գրանադայի», «Կադիսի», «Լևանտեի» դեմ Լա լիգայի, «Բենֆիկայի» դեմ` Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Եթե այդ հանդիպումների ընթացքում ակումբի արդյունքները չբարելավվեն, ապա «Բարսելոնայի» նախագահ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բորուսիա Դորտմունդը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց թուրքական «Բեշիկթաշին»։ Դորտմունդյան ակումբի կազմից Չեմպիոնների լիգայում հերթական գոլն է խփել Էրլինգ Հալանդը` 45+3-րդ րոպեին հաշիվը դարձնելով 2:0։ Ինչպես տեղեկացնում է Opta Franz-ը, նորվեգացի հարձակվողն ամենահեղինակավոր մրցաշարում խփել է իր 21-րդ գոլը։ Հալանդին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023