«Բարսելոնան» դեռևս նոյեմբերի 9-ին իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում 2:1 հաշվով հաղթել է «Օսասունային»։ Այդ հանդիպման 31-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից կարմիր քարտով պատժվեց Ռոբերտ Լևանդովսկին, ով հանդերձարան տանող ճանապարհին նաև անվայելուչ ժեստ է ցույց տվել գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին։ Հանդիպումից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն լեհ ֆուտբոլիստին որակազրկեց 3 խաղով։ Կարգապական կոմիտեի […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Դոհայի «974» մարզադաշտում մրցեց Հարավային Կորեայի ընտրանու դեմ։ Առաջին կեսում «պենտակամպիոնները» պարզապես ներկայացում էին պատրաստել` նախքան ընդմիջում մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ Տիտեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսը, Նեյմարը, Ռիչարլիսոնն ու Լուկաս Պակետան։ Երկրորդ կեսում բրազիլացիներն սկսեցին պարզապես գնդակ գլորել և ուժերը պահել հաջորդ հանդիպումների համար, […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Դոհայի «974» մարզադաշտում կմրցի Հարավային Կորեայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ճապոնիայի հավաքականը մրցում է Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակից հետո կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը։ Նախ 43-րդ րոպեին «սամուրայներին» առաջ մղեց Դայզեն Մաեդան, իսկ Զլատկո Դալիչի թիմի կազմից 55-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Այսպիսով, կողմերը հանդիպումը կշարունակեն լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ճապոնիայի հավաքականն Էլ Վակրայում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շատ մոտ է նոր ակումբ ունենալուն։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 37-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանակությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվելու է 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։ Սպասվում է, որ Ռոնալդուի […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է ամպարնդել հենակետայի կիսապաշտպանի գոտին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանան» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի ծառայություններով։ Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, չնայած կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին անձամբ ցանկանում է իր թիմում տեսնել հենց բելգիացի ֆուտբոլիստին, «կապտանռնագույնների» ղեկավարությունը, հնարավոր է, հրաժարվի նրան ձեռք բերելու մտքից։ Խնդիրն այն է, որ 25-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված չէ կարիերան […]
Ավելին
Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսին Ole-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, թե որ հավաքականներն են ԱԱ-2022-ի ֆավորիտները. – Հետևո՞ւմ եք այլ հավաքականների խաղերին։ – Այո, իհարկե, մենք հետևում ենք աշխարհի առաջնությանը, և եթե ստացվում է, դիտում ենք մյուս հավաքականների խաղերը։ Ինչպես ես ասել ասել եմ մրցաշարի մեկնարկից առաջ, Բրազիլիան շատ լավ է խաղում։ […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում մրցեց Լեհաստանի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսի մեծ մասում Լեհաստանի հավաքականը կարողացավ հավասար պայքար առաջարկել աշխարհի գործող չեմպիոններին։ «Սպիտակ արծիվները» որոշ դրվագներում նույնիսկ ավելի վտանգավոր էին գրոհում։ Հիշատակման է արժանի 36-րդ րոպեին Պյոտր Զելինսկիի և Յակուբ Կամինսկիի ունեցած պահը, երբ վերջիններս մեկ դրվագում երեք անգամ […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում կմրցի Լեհաստանի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023