Պաշտոնական. Լուիս Էնրիկեն գլխավորեց ՊՍԺ-ն

Պաշտոնական. Լուիս Էնրիկեն գլխավորեց ՊՍԺ-ն

05/07/2023 - 22:31

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Էնրիկեն։

Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

53-ամյա մասնագետը փոխարինել է Քրիստոֆ Գալտիեին, ով փարիզյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թ. հուլիսից։

Հավելենք, որ իսպանացի մասնագետը նախկինում մարզել է նաև «Բարսելոնա Բ»-ն (2008-11 թթ.), «Ռոման» (2011-12 թթ.), «Սելտան» (2013-14 թթ.), «Բարսելոնան» (2014-17 թթ.) և Իսպանիայի հավաքականը (2018-19 և 2019-22 թթ.)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023