Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց Պանամայի ընտրանուն։ 89-րդ րոպեին «ալբիսելեստեի» կազմից տուգանայինի իրացումից հետո հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսիին` դնելով հանդիպման վերջակետը։ Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը խփեց կարիերայի 800-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Պանամայի ընտրանու հետ։ Հանդիպման մեծ մասում «ալբիսելեստեն» ուներ տոտալ առավելություն և հաղթեց 2:0 հաշվով։ Լիոնել Սկալոնիի թիմին հաղթանակ պարգևեցին Տիագո Ալմադայի և Լեո Մեսսիի խփած գոլերը։ Նշենք, որ Արգենտինայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց։ Հավելենք, որ «ալբիսելեստեն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լիխտենշտեյնի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Ռոբերտո Մարտինեսի թիմն ուներ տոտալ առավելություն` ջախջախելով 4:0 հաշվով։ Պորտուգալացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Ժոաու Կանսելուն և Բերնարդու Սիլվան։ Հավելենք, որ Պորտուգալիան Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ անցկացրեց առաջին հանդիպումը։ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի», «Ինտերի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Վեսլի Սնեյդերը պատմել է, թե ինչպես է Սերխիո Ռամոսն իրեն մխիթարել ԱԱ-2010-ի եզրափակիչից հետո։ – Ի՞նչ հույզեր ունեին իսպանացի ֆուտբոլիստները։ – Որոշները բավական հանգիստ էին. նրանք հիանալի թիմ ունենին։ Շատ ծանր էր 11-մետրանոց հարվածաշարից ընդամենը 3 րոպե առաջ գոլ բաց թողնել և պարտվել։ Երբ Իսպանիան տոնում էր […]
Ավելին
«Բարսելոնայի» կոռուպցիոն սկանդալի շուրջ ստեղծված շշուկները չեն դադարում։ Ինչպես հայտնում է AS-ը, Իսպանիայի հարկային գործակալությունը որևէ կապ չի գտել «Բարսելոնայի»` Խոսե Մարիա Էնրկես Նեգրեյրային կատարված վճարումների և ակումբի գրանցած արդյունքների միջև։ Աղբյուրի փոխանցմամբ` 2022 թ. ապրիլին հարկային գործակալությունը դատախազությանը ծանուցել է, որ չի կարողացել ապացուցել, որ մրցավարական կոմիտեի այժմ նախկին փոխնախագահին կատարված վճարումներն ազդել են […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Թուրքիայի դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է այդ հայդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Խոսե Սանչես Մարտինես Եզրային մրցավարներ – Ռաուլ Կաբանիերո, Ինիգո Պրիետո Չորրորդ մրցավար – Մարիո Մելերո Լոպես Նշենք, որ բոլոր մրցավարներն Իսպանիայից են։ Հավելենք, որ Հայաստան – […]
Ավելին
Այսօր` մարտի 23-ին, կմեկնարկի Եվրո-2024-ի որակավորման փուլը։ Որակավորման փուլի խմբերն ունեն հետևյալ տեսքը. Խումբ A – Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Կիպրոս, Վրաստան Խումբ B – Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար Խումբ C – Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա Խումբ D – Խորվաթիա, Թուրքիա, Ուելս, Հայաստան, Լատվիա Խումբ E – Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան Կղզիներ, Մոլդովա […]
Ավելին
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալ Մադրիդում», հնարավոր է, մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Ինչպես տեղեկացնում է Onze Mondial-ն, ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագան կախված է միայն «սերուցքայինների»` Չեմպիոնների լիգայում գրանցած մրցելույթներից։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալի» ղեկավարությունն Անչելոտիին փոխարինելու մի շարք թեկնածուներ է դիտարկում։ Խոսքը Մաուրիսիո Պոչետինոյի, Թոմաս Տուխելի, Ռաուլի («Ռեալ Մադրիդ Կաստիլիա»), Խաբի Ալոնսոյի («Բայեր Լևերկուզեն») […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խոսե Լուիս Մենդիլիբարը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ 62-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Խորխե Սամպոլիին, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թ. հոկտեմբերին։ Հավելենք, որ Մենդիլիբարն ավելի վաղ մարզել է նաև «Ալավեսը», «Էյբարը», «Լևանտեն», «Օսասունան», «Վալյադոլիդը», «Ատլետիկ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը դժգոհ է Կարիմ Բենզեմայի ոչ այնքան հաջող մրցելույթներից և մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «արքայական» ակումբի ղեկավարությունը դժգոհ է մնացել, հատկապես, Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում (1:2) Կարիմ Բենզեմայի ցուցադրած խաղից, որի ընթացքում ֆրանսիացի հարձակվողն ընդամենը երկու հարված է […]
Ավելին
1 233 234 235 236 237 793

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023