«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան որոշել է հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 34-ամյա ֆուտբոլիստն անցնող օրերին բանակցություններ է վարել «բալուգրանայի» ղեկավարության հետ` գործող պայմանագիրը խզելու հարցում։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ալբան ազատ գործակալի կարգավիճակում կլքի կատալոնական ակումբի շարքերը։ Mundo Deportivo-ն էլ հայտնում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «բլաուգրանան» անչափ անհաջող հանդիպում անկացրեց և 1:3 հաշվով պարտություն կրեց մրցակցից։ Տանտերերի գոլերը խփեցին Կայլ Լարինն ու Գոնսալո Պլատան, իսկ հյուրերի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը գրավեց սեփական դարպասը։ Խավիի թիմի միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Այս հաղթանակից հետո «Վալյադոլիդը» վաստակեց 38 միավոր, […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է Լեո Մեսսիի՝ կատալոնական ակումբ հավանական վերադարձի մասին. «Դրանք ներկա պահին խոսակցություններ են օդի մեջ: Մեսսիի վերադարձը կախված է շատ բաներից. դժվար թե ես կարողանամ այլ բան ասել: Դա կախված է նաև անձամբ Լեոյի ցանկությունից Նա հիանալի ֆուտբոլիստ է. մարդ, ում հետ մինչ օրս ընկերություն եմ անում: Տեսնենք, թե ինչպես […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել ենք, «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն պատրաստ է հեռանալ ակումբից. վերջինս դժգոհ է, որ ակումբի գլխավոր մարզիչ Խավին իրեն հիմնականում խաղացնում է աջ պաշտպանի դիրքում: Ըստ Relevo-ի լրագրող Տոնի Խուանմարտիի տեղեկությունների՝ «բլաուգրանան» ֆրանսիացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 80 մլն եվրո: Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», սակայն մյունխենյան ակումբի […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը, որը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է «Ոսկե գնդակ-2023»-ի հավակնորդների իր ցանկը, կրկին թարմացրել է այն, որի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Հավելենք, որ «Ոսկե գնդակի» 2023 թ. մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի 16-ին։ Հիշեցնենք, որ մրցանակի գործող դափնեկիրը «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման է։ Goal.com-ի` «Ոսկե գնդակի» հավակնորդների նախորդ թարմացմանը կարող եք ծանոթանալ այստեղ։ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Լա լիգայի 35-րդ տուրում «Վալենսիայի» դեմ կայացած հանդիպման (0:1) ժամանակ ակումբի հարձակվող Վինիսիուսի շուրջ ստեղծված ռասիստական սկանդալի մասին. «Ցանկանում եմ հայտարարել, որ «Ռեալն» այլևս չի հանդուրժելու մեր ֆուտբոլիստների դեմ ռասիստական ​​միջադեպերը։ Պետք է փոխել մրցավարական կառուցվածքը, որպեսզի նման դեպքերից տուժող կողմը պատասխանատվության չենթարկվի, ինչպես այս դեպքում է եղել»,- […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Relevo-ի լրագրող Տոնի Խուանմարտին, ֆրանսիացի պաշտպանը դժգոհ է, որ վերածվել է աջ պաշտպանի և «բլաուգրանայի» մարզչական շտաբին ու ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է դիտարկել այլ ակումբներից ստացված առաջարկները։ Հաղորդվում է, որ օրեր առաջ 24-ամյա պաշտպանն առանձնազրույց է ունեցել […]
Ավելին
Բրազիլական Ա սերիայի 7-րդ տուրում «Գրեմիոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ինտերնասիոնալին»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսը, ով 8-րդ րոպեին հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` բացելով հաշիվը։ Նշենք, որ 36-ամյա հարձակվողը 66-րդ րոպեին դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Բիթելոյին։ Այս հաղթանակից հետո «Գրեմիոն» վաստակեց 11 […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի եվրագավաթային բոլոր եզրափակիչների մրցավարական անձնակազմերը: Չեմպիոնների լիգա Գլխավոր մրցավար – Շիմոն Մարչինյակ (Լեհաստան) Եզրային մրցավարներ – Պավել Սոկոլնիցկի, Տոմաշ Լիստկևիչ (երկուսն էլ՝ Լեհաստան) Չորրորդ մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա) Մրցավարի պահեստային օգնական – Վասիլե Ֆլորին Մարինեսկու (Ռումինիա) VAR համակարգի պատասխանատուներ – Տոմաշ Կվյատկովսկի, Բարտոշ Ֆրանկովսկի (երկուսն էլ՝ […]
Ավելին
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Ռեալ Մադրիդն» ավարտին է հասցրել «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տեղափոխության գործարքը։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբն անգլիացի ֆուտբոլիստի դիմաց «իշամեղուներին» վճարելու է 100 մլն եվրո, որին ավելանալու են նաև բազմաթիվ հավելավճարներ։ «Սերուցքայիններն» ու Բելինգհեմը կնքելու են 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Սպասվում […]
Ավելին
1 219 220 221 222 223 800

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023