Բեռլինի «Հերտան» սկսել է ակտիվորեն հետաքրքրվել «Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։ Ըստ մեկ այլ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ գերմանական ակումբը խաղացողի համար պատրաստ է վճարել 27 մլն եվրո։ Կողմերն արդեն սկսել են բանակցել, որպեսզի տրանսֆերը հասցնեն ձևակերպել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Նշվում է նաև, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը, Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Էրլինգ Հալանդն արել է ամեն ինչ, որպեսզի պայմանագրի մեջ ներառվի նաև կետ, որը կսահմանի հստակ հրաժարագին։ Ըստ աղբյուրի՝ «Բորուսիան» նորվեգացի հարձակվողի համար տրամպլին հանդիսացող թիմ է և չի պատրաստվում երկար հանդես գալ այնտեղ։ Այս ակումբում հարձակվողը ցանկանում է որպես խաղացող ավելի կայանալ և փորձ ձեռք բերել, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է France Football-ը, Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդի» 24-ամյա վինգեր Տոմա Լեմարին։ Մյունխենյան ակումբը սկսել է հետաքրքրվել խաղացողի ծառայություններով, քանի որ Կինգսլի Կոմանը վնասվածքների նկատմամբ հակում ունի, Սերժ Գնաբրին կայուն չէ, իսկ Լերոյ Սանեին ձեռք բերելը գրեթե անհնար է դարձել։ Միակ բանը, որը կարող է խոչընդոտել տրանսֆերի իրականացմանը, խաղացողի բարձր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Բեռլինի «Հերտայի» պաշտոնական կայքը, ակումբը 25 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել «Լիոնի» 22-ամյա կիսապաշտպան Լուկա Տուզարին։ Կիսապաշտանը մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալական հիմունքներով կշարունակի հանդես գալ «Լյոնի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը ֆրանսիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Կատալանոկանակ «Բարսելոնան» գոլահար Լուիս Սուարեսի ծանր վնասվածքի պատճառով փնտրում է կենտրոնական հարձակվող։ Լուիս Սուարեսի բացակայությունը զգացնել է տալիս հատկապես վերջին երեք հանդիպումներում: Կատալոնական ակումբն այդ խաղերում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ։ «Բարսելոնայի» հետ են կապում մի շարք հարձակվողների, սակայն մենք առանձնացրել ենք որոշ հարձակվողներ, որոնք կարող են, իրոք, ուժեղացնել կատալոնացիների հարձակման գիծը Սերխիո Կուն […]
Ավելին
Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Հոֆֆենհայմը» հյուրընկալվելիս 3 անպատսխան գնդակ ուղարկեց «Վերդերի» դարպասը և 30 միավորով մոտեցավ եվրագավաթային գոտուն։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից։ Հայ կիսապաշտպանը խաղադաշտում հայտնվեց 60-րդ րոպեին և 83-րդ րոպեին խփեց հյուրերի երրորդ գնդակը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բավրիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց «Շալկե-04»-ին՝ սրելով չեմպիոնական պայքարը։ Մյունխենյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոբերտ Լևանդովսկին, Տիագո Ալկանտարան, Թոմաս Մյուլլերը, Լեոն Գորեցկան, ինչպես նաև Սերժ Գնաբրին։ Այս հաղթանակից հետո, Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակեցին 39 միավոր և այժմ ընդամենը 1 միավոր են զիջում առաջնության առաջատար «Լայպցիգին», իսկ «Շալկեն» […]
Ավելին
Բունդեսլիգայի շրջանակում կայանում է 19-րդ տուրը։ Այսօր կայացել է 5 հանդիպում, որոնց արդյունքում կարող է չեմպիոնական պայքարը սրվել։ Առաջնության առաջատար «Լայպցիգը» բոլոր մրցաշարերի շրջանակում ընդհատեց 13 խաղերից բաղկացած անպարտելի խաղերի շարքը՝ հյուրընկալվելիս պարտվելով «Այնտրախտին»։ Ֆրանկֆուտրյան ակումբը 2 անպատսխան գնդակ ուղարկեց Յուլիան Նագելսմանի սաների պաշտպանած դարպասը։ Տանտերերին հաղթանակ պարգևեցին Ալմամի Տուռեի և Ֆիլիպ Կոստիչի խփած գնդակները։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է գերմանակ «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա եզրային հարձակվող Դանի Օլմոյին։ Ըստ որոշ աղբյուրների` գործքն արժեցել է 30 մլն եվրո, որը, կախված խաղացողի ելությթներից, կարող է հասնել մինչև 45 մլն եվրո։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը։ Օլմոյի վաճառքը դարձել է ռեկորդային թե՛ «Դինամոյի» և […]
Ավելին
Երեկ՝ հունվարի 24-ին, Բունդեսլիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց «Քյոլնին»։ Դորտմունդցիներ վերջին երկու գնդակները հեղինակեց թիմի նորեկ 19-ամյա Էրլինգ Հալանդը, ով փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեն։ Նախորդ տուրում «Աուգսբուրգի» դեմ խաղում նորվեգացին փոխարինման դուրս գալով՝ դարձել էր 3 գոլի հեղինակ։ Այսպիսով, նորվեգացի «մարդասպանը» դարձավ Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին […]
Ավելին
1 287 288 289 290 291 305

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023