Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցեց «Ֆրայբուրգի» դեմ։ Պետք է նշալ, որ Էդին Թերզիչի սաները մեծ հաշվով ամբողջ խաղի ընթացքում ունեին տարածքային շոշափելի առավելություն, ավելի շատ էին տիրում գնդակին և ավելի շատ հարվածում մրցակցի դարպասին, սակայն կատարողական առումով որոշակի խնդիրներ էին նկատվում թիմում։ Հատկանշական է, որ դորտմունդյան ակումբի տղաները ողջ խաղի ընթացքում […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Հերտայի» դեմ և Կինգսլի Կոմանի միակ գնդակի շնորհիվ կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Ինչպես և սպասվում էր, Գերմանիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնն ուներ որոշակի տարածքային առավելություն, սակայն «Հերտան» նույնպես կարողանում էր վտանգավոր գրոհներով սպառնալ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասին։ Հանդիպման միակ և հաղթական գոլը խփվեց […]
Ավելին
Փետրվարի 4-ին Քաթարում մեկնարկեց աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան» (Գերմանիա), Լիբերտադորեսի գավաթակիր «Պալմեյրասը» (Բրազիլիա), Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ-Ահլին» (Եգիպտոս), Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ուլսան Հյունդային» (Հարավային Կորեա), Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Տիգրեսը» (Մեքսիկա), ինչպես նաև Քաթարը ներկայանցող «Ալ Դուհայիլը», որը մրցաշարին մասնակցում է որպես ընդունող երկրի […]
Ավելին
Փետրվարի 16-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, գերմանական ակումբն այժմ աշխատում է այն ուղղությամբ, որ հանդիպումը չտեղափոխվի Գերմանիայից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ցլերի» ներկայացուցիչները դիմել են Գերմանիայի կառավարությանը, որպեսզի բացառություն անեն և «Լիվերպուլին» թողնեն երկիր։ Բանն այն է, […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ ընդունեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Բոխումին» և չհանդիպելով լուրջ դիմադրության՝ հաղթեց 4։0 հաշվով՝ ապահովելով իր տեղը քառորդ եզրափակչում։ Յուլիան Նագելսմանի սաները խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին 2-ական գնդակ։ Առաջին խաղակեսի 11-րդ և 45+1-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Ամադու Այդարան և Մարսել Զաբիթցերը։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկնելու հերթը տանտերերի […]
Ավելին
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, կլքի մյունխենյան ակումբը այս ամառ։ Ինչպես տեղեկացնում է Bild-ը, ավստիացի ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավիի և «Ռեալի» միջև բանակցությունները չեն թևակոխել վճռորոշ փուլ։ Այդ իսկ պատճառով Ալաբան առաջարկներ է սպասում անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներից։ Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հրաժարվել Լա լիգայում խաղալու ցանկությունից, եթե անգլիական ակումբներից արժանի […]
Ավելին
Ներկայացնում ենք, Interfootball.am-ի վարկածով, հունվարի 28-ից փետրվարի 3-ը խփված թոփ-10 գոլերը։ Նախորդ շաբաթ Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացված քվեարկության արդյունքում՝ մեր ընթերցողները լավագույն գոլ ճանաչվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի՝ «Լիվերպուլի» դարպասը խփած գնդակը։ Անցնող շաբաթվա լավագույն գոլը կրկին կորոշվի Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացվող քվեարկության միջոցով, որին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am։ Ըստ Interfootball.am-ի՝ անցնող […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFHHS-ը, կազմել է վերջին տասնամյակի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը։ Այն գլխավորում է Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացուն հետևում է Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։ Լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։ Տեղեկացնենք, որ վերջին տասնամյակում ակումբային մակարդակում Ռոնալդուն երկուական անգամ […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության շրջանակում մեկնարկել են 1/8 եզրափակիչները, որի մեկնարկային հանդիպումներից մեկում Արևմտյան կանոնավոր լիգան (խմբ․՝ նշանակությամբ Գերմանիայի 4-րդ դիվիզիոնը) ներկայացնող «Էսսենը» սեփական հարկի տակ մրցեց «Բայերի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Լևերկուզենը ներկայացնող ակումբն ուներ բացահայտ առավելություն՝ ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, սակայն Պետեր Բոսի սաներին ոչ մի կերպ չէր հաջողվում օգտագործել դրանք։ Իմանալու համար, […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության շրջանակում մեկնարկել են 1/8 եզրափակիչները։ 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումը կայացավ Քիլի «Հոլշտայն-Ստադիոն» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլն» ու «Դարմշտադտ 98»-ը։ Հանդիպումը մեծամասամբ անցավ հավասար ու ոչ այնքան հետաքրքիր պայքարում։ Կողմերը ողջ հանդիպման ընթացքում կատարել են ընդամենը երկու դիպուկ հարված, որոնք էլ ավարտվեցին դարպասի գրավումով։ Հանդիպման 58-րդ րոպեին […]
Ավելին
1 221 222 223 224 225 305

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023