Շվեդիայի պաշտպանի սարսափելի կանոնների խախտումը Բեսեդինի նկատմամբ🎥

Շվեդիայի պաշտպանի սարսափելի կանոնների խախտումը Բեսեդինի նկատմամբ🎥

30/06/2021 - 01:18

Եվրո-2020-ի վերջին 1/8 եզրափակչի շրջանակուն Շվեդիայի հավաքականը Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» մարզադաշտում մրցում է Ուկրաինայի ընտրանու դեմ։

Հանիպման 98-րդ րոպեին (խմբ- խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ) Շվեդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մարկուս Դանիելսոնը սարսափելի կանոնների խախտում թույլ տվեց Արտյոմ Բեսեդինի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն գնաց դիտեց դրվագի տեսակրկնապատկերը, նախապես ցույց տրված դեղին քարտը փոխարինեց կարմիրով` հեռացնելով 32-ամյա ֆուտբոլիստին։

Արտյոմ Բեսեդինն էլ, ով նոր էր մտել դաշտ, վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023