Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիան» հետաքրքրված է «Ռեալի» եզրային ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսի ծառայություններով։ Հայտնի է, որ Վասկեսի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրը 2021 թվականի հունիսի 30-ին ավարտվում է, իսկ «արքայական» ակումբը ցանկանում է երկարաձգել այն՝ կատարելով առաջարկ, որը, սակայն չի գոհացրել 29-ամյա ֆուտբոլիստին, և Վասկեսը չի շտապում կնքել նոր պայամանագիր հարազատ ակումբի հետ։ Վասկեսի որոշման […]
Ավելին
Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բաց կթողնի «բունդեսմանշաֆթի» առջիկա երեք հանդիպումները, որոնք կայանելու են աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, Կրոսը հավաքականի ճամբար էր ժամանել արդեն ունենալով մկանային խնդիրներ։ Լրացուցիչ բուժզննումից հետո պարզ դարձավ, որ վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, և 31-ամյա ֆուտբոլիստը չի […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ի էջերից, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսին Չուպո-Մոտինգը բաց կթողնի մարտի վերջին կայանալիք Կամերունի հավաքականի հանդիպումները ադմինիստրատիվ սխալի պատճառով։ Բանն այն է, որ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան սխալմամբ հրավերն ուղարկել է իր իսկ email-ին, որի հետևանքով 32-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում ելույթ ունենալու պաշտոնական հրավեր այդպես էլ չի ստացել։ Ֆուտբոլիստի հոր խոսքերով՝ «Բավարիան» […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի մասին․ «Այս պահին ես մտածում եմ միայն իմ մասին և ձգտում եմ դառնալ ավելի ու ավելի լավը։ Խոսելով Մեսսիի և Ռոնալդուի մասին՝ կարող եմ ասել, որ նրանք, գուցե, պատմության լավագույն ֆուտբոլիստներն են։ Ես դեռ սովորելու շատ բան ունեմ, որպեսզի դառնամ այնպիսին, […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը բարձր է գնահատել «Բորուսիա Դորտմունդի» ֆուբտոլիստ Էրլինգ Հալանդի որակները․ «Նա տպավորիչ ֆուբտոլիստ է, ով գտնվում է հիացնող մակարդակում։ Հալանդի ֆիզպատրաստությունն անհավանական է։ Նա ներկա պահին լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն է և հետագայում կշրջի դարաշրջանը։ Մբապե՞, թե՞ Հալանդ։ Ես փոքր առավելություն տալիս եմ Հալանդին, սակայն Մբապեն նույնպես անհավանական մակարդակի ֆուտբոլիստ է»,- […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի ՊՍԺ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ավստրիացին մերժել է ֆրանսիական ակումբի խոշոր առաջարկը։ Հայտնի է, որ ավելի վաղ նա մերժել էր նաև «Չելսիին», որը նույնպես հետաքրքրություն էր ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ։ 28-ամյա ֆուտբոլիստը կարիերայի շարունակությունը տեսնում է Իսպանիայում։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն արտագնա խաղում 4։2 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ։ Այդ խաղում իր անվան դիմաց դուբլ գրանցեց մայրաքաղաքային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն ։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը Լիգա 1-ի շրջանակում հատեց 100 գոլի սահմանագիծը։ Այդ պահի դրությամբ Մբապեն եղել է 22 տարեկան 91 օրական։ Աղբյուրի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ֆրանսիական «Ստրասբուրգի» կենտրոնական պաշտպան Մոհամեդ Սիմականը կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ցլերը» 20-ամյա կենտրոնական պաշտպանի դիմաց «Ստրասբուրգին» կվճարեն 15 մլն եվրո, իսկ կողմերի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Սիմականը նոր ակումբի շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ին։ Նոր ակումբի կազմում Մոհամեդ Սիմականը հանդես […]
Ավելին
«Լիվերպուլի», «Ռեալի», «Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն շուտով կդառնա «Բորուսիա Մյունխենգլադբախի» նոր գլխավոր մարզիչ։ Այդ մասին տեղեկացնում է The Gurdian-ի թղթակից Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա մասնագետը «Բորուսիայի» գլխավոր մարզիչ կդառնա հաջորդ մրցաշրջանի մեկնարկից՝ փոխարինելով Մարկո Ռոզեին, ով գլխավորելու է մյուս «Բորուսիան»՝ «Բորուսիա Դորտմունդը»։ Նշվում է, որ Մյունխենգալդբախը ներկայացնող ակումբն ընտրություն կատարելիս […]
Ավելին
Ֆուտբոլը , պարզապես, անհնար է պատկերացնել առանց վիճակագրական տվյալների․ անկյունայիններ, հարվածներ դարպասին կամ դարպասի ուղղությամբ։ Սրանք հետխաղյա վիճակագրական տվյալներ են, որոնք կարող են ցույց տալ թիմերից մեկի առավելությունը, իսկ ի՞նչ կասեք այնպիսի վիճակագրական տվյալի մասին, որը թույլ է տալիս տեսնել խաղի արդյունքն այլ կողմից, տեսնել անտեսանելին։ Այսօր մանրամասն խոսելու ենք ժամանակակից xG մոդելի մասին (խմբ․՝ […]
Ավելին
1 209 210 211 212 213 308

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023