Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական մարզադաշտում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։ «Քաղաքաբնակները» հիանալի հանդիպում անցկացրին` հաղթելով 4:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից փայլեց Ֆիլ Ֆոդենը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Անգլիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 14-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 8-րդ տեղ։ Ցուցակը 18 գոլով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցում «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում «զինագործները» երկու գնդակի առավելություն ստացան` պահելով այն մինչև վերջ։ Միկել Արտետայի թիմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ հյուրերի պաշտպան Դայիկի Հասիոկան գրավեց սեփական դարպասը։ Այսպիսով, «Արսենալը» հաղթեց 2:0 հաշվով, վաստակեց 68 միավոր և գլխավորեց Պրեմեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Լութոնը», […]
Ավելին
«Միլանի», ՊՍԺ-ի, «Ինտերի», «Յուվենտուսի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Լոս Անջելես Գալաքսիի» և «Այաքսի» լեգենդար նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի կազմում։ Շվեդիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այդ երկրի ազգային հավաքականը հունիսի 8-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի թիմի հետ, որը նվիրված է լինելու Զլատան Իբրահիմովիչին։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
«Լեսթերը» վերջին 3 մրցաշրջանների ընթացքում զգալիորեն գերազանցել է ֆինանսական վնասի սահմանաչափը։ BBC-ն գրում է, որ «աղվեսները» միայն 2022/23 մրցաշրջանում կրել են 89,7 մլն ֆունտ ստերլինգի վնաս։ Ընդ որում, դա այն դեպքում, երբ ակումբը ֆուտբելիստների տրանսֆերների վաճառքից աշխատել է 74,8 մլն ֆունտ ստերլինգ։ Անցնող 3 տարում «Լեսթերը» կրել է 215,3 մլն ֆունտ ստերլինգի վնաս։ Ակումբն էականորեն […]
Ավելին
«Չելսին» պատրաստ է բարձրացնել թիմի առաջատար Քոուլ Պալմերի աշխատավարձը` հաշվի առնելով նրա հաջող մրցելույթները։ The Telegraph-ը գրում է, որ անգլիացի ֆուտբոլիստն այժմ վաստակում է շաբաթական 80 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, սակայն «ազնվականները» պատրաստ են նրան պարգևատրել ու բարելավված պայմաններով նոր պայմանագիր առաջարկել։ Դեռ պարզ չէ` կողմերը երբ են ծրագրում բանակցություններ սկսել, սակայն լոնդոնյան ակումբում արդեն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի պաշտպան Կայել Վոլքերի առողջական վիճակի մասին. «Կայելը Կայելն է` չնայած բժիշկն ասում է` նա պատրաստ չէ «Ռեալի» դեմ խաղին։ Բժիշկն ասում է, որ սա լուրջ վնասվածք է, բայց նա յուրահատուկ գենետիկա ունի։ Կայելը Կայելն է…»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի հավաքականի կազմում մկանային […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Աբհայի» դեմ։ «Ալ Նասրը» պարզապես գոլային հրավառություն էր կազմակերպել` մրցակցին ջախջախելով անհավանական` 8:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Լուիշ Կաշտրուի թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով մասնակցեց միայն առաջին խաղակեսին, սակայն հասցրեց դառնալ հեթ-տրիկի և մեկ գոլայիմ փոխանցման հեղինակ։ 39-ամյա ֆուտբոլիստը երկու գոլ խփեց […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում «Ալ Նասրը» արտագնա խաղում մրցում է «Աբհայի» դեմ։ Հյուրերի կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով առաջին խաղակեսում երկու գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց տուգանայինից կատարած հարվածով։ 39-ամյա ֆուտբոլիստն աչքի ընկավ նախ 10-րդ, ապա` 21-րդ րոպեին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարի լարվածությունը հասնում է գագաթնակետին։ Առաջնության ավարտից 9 տուր առաջ մրցաշարային աղյուսակը 67 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբի մոտակա հետապնդողներ «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» ունեն համապատասխանաբար 65 և 64 միավոր։ Այժմ կներկայացնենք երեք ակումբների` առաջնության վերջնամասի խաղացանկը։ 31-րդ տուր «Լիվերպուլ» – «Շեֆիլդ Յունայթեդ» «Արսենալ» – «Լութոն Թաուն» «Մանչեսթեր Սիթի» – […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ «Զինագործները» Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում երկու խաղում էլ գնդակ բաց չեն թողել «քաղաքաբնակներից»։ Մրցաշրջանի առաջին հատվածում Միկել Արտետայի թիմը Լոնդոնում հաղթել էր 1:0 հաշվով։ OptaJoe-ն գրում է, որ «Արսենալը» միայն չորրորդ ակումբն է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում գոլ բաց չի […]
Ավելին
1 3 4 5 6 7 604

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023