Գրեհեմ Փոթերը, ով ներկայումս գլխավորում է «Բրայթոնը», շուտով կդառնա «Չելսիի» գլխավոր մարզիչը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» վերջնական համաձայնության են հասել 47-ամյա մասնագետի հետ։ Ակնկալվում է, որ կողմերի միջև կկնքվի երկարաժամկետ պայմանագիր, սակայն դրա մանրամասները չեն հաղորդվում։ Նշվում է, որ լոնդոնյան ակումբը նոր սեփականատեր Թոդ Բոուելին, նախքան Թոմաս Տուխելին պաշտոնանկ անելը, մանրակրկիտ ուսումնասիրել […]
Ավելին
Սեպտեմբերի 6-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Անմիջապես խմբային փուլի մեկնարկից առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում տեղադրվեց` պարզելու մրցաշարի գլխավոր ֆավորիտներին։ Հարցմանը մասնակցածների 33%-ի կարծիքով մրցաշարի գլխավոր ֆավորիտը «Ռեալ Մադրիդն» է, որին հաջորդում են «Բարսելոնան» (30%) և «Մանչեսթեր Սիթին» (18%) Առաջարկված մյուս ակումբները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ. 4. ՊՍԺ – 7% 5. «Բավարիա» […]
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 8-ին, կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Մրցաշարի 1-ին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. 20:45 «Անդերլեխտ» – «Սիլկեբորգ» «Աուստրիա» – «Հապոել Բեեր Շևա» «Վիլյառեալ» – «Լեխ» «Նիցցա» – «Քյոլն» «Սլովացկո» – «Պարտիզան Բելգրադ» «Ֆիորենտինա» – ՌՖՇ «Բալկանի» – «Կլուժ» «Հարթս» – «Իստանբուլ Բաշակշեհիր» 23:00 «Բազել» – «Փյունիկ» «Վադուց» – «Ապոլոն» «Վեսթ Հեմ» – […]
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 8-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Մրցաշարի 1-ին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. 20:45 ԱԵԿ Լառնակա – «Ռեն» «Լյուդոգորեց» – «Ռոմա» «Մալմյո» – «Բրագա» ՊՍՎ – «Բուդե Գլիմտ» «Ունիոն Բեելին» – «Ունիոն Սենթ Ժիլուա» «Ֆեներբախչե» – «Դինամո Կիև» ՀԻԿ – «Բետիս» «Ցյուրիխ» – «Արսենալ» 23:00 «Լացիո» – «Ֆեյենորդ» «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թոմաս Տուխելը պաշտոնանկ է արվել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, գերմանացի մասնագետը լոնդոնյան ակումբից հեռացման դիմաց կստանա 13 մլն ֆունտ ստերլինգ փոխհատուցում։ «Ազնվականները» ևս 2 մլն ֆունտ կվճարեն Տուխելի մարզչական շտաբին։ Հիշեցնենք, որ 49-ամյա մասնագետը «Չելսին» մարզում էր 2021 թ. հունվարից` այդ ընթացքում դառնալով Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Նապոլին» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ նեապոլիտանական ակումբը պարզապես փայլեց` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Լուչիանո Սպալետիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Պյոտր Զելնսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Անդրե Զամբո Անգլիսան ու Ջովանի Սիմեոնեն։ «Լիվերպուլի» միակ գոլը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։ «Քաղաքաբնակների» կազմից կրկին փայլեց թիմի նորեկ Էրլինգ Հալանդը` դառնալով դուբլի հեղինակ։ Ինչպես հայտնում է Չեմպիոնների լիգայի Twitter-ի պաշտոնական էջը, նորվեգացի հարձակվողը մրցաշարի շրջանամում անցկացրած 20 խաղում խփել է 25 գոլ։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի պատմության մեջ ամենաարագն է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ազնվականների» պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ակումբի մարզչական շտաբը կզբաղվի թիմի մարզումների և առաջիկա հանդիպումների նախապատրաստմամբ։ «Չելսին», նախքան նոր գլխավոր մարզիչ նշանակելը, այս հարցում այլևս որևէ մեկնաբանությամբ և հայտարարությամբ հանդես չի գալու։ Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը լոնդոնյան ակումբի գլխավոր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Սելթիկի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը միացրեց շարժիչները` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսը, Լուկա Մոդրիչն ու Էդեն Ազարը։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը, խփած գոլից բացի, կատարեց նաև գոլային փոխանցում։ Հավելենք, որ 2019 թ. հոկտեմբերի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում` «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից կրկին փայլեց Էրլինգ Հալանդը, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆիլ Ֆոդենն ու Ռուբեն Դիաշը։ Նշենք, որ Հալանդը «Սիթիի» շարքերը համալրելուց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023