Եվրագավաթային անակնկալն. Արսենալը 11-մետրանոցներով պարտվեց Սպորտինգին 🎥

Եվրագավաթային անակնկալն. Արսենալը 11-մետրանոցներով պարտվեց Սպորտինգին 🎥

17/03/2023 - 09:22

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սպորտինգը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։

Առաջ ընկնելով` նշենք, որ պատասխան խաղում, չնայած «զինագործներն» ունեին խաղային շոշափելի առավելություն, միևնույն է, Միկել Արտետայի սաները չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Արսենալի» ավագ Գրանիտ Ջական, իսկ հյուրերի պատասխան գնդակը 62-րդ րոպեին խփեց Պեդրու Գոնսալվեշը` դաշտի կենտրոնից գրավելով մրցակցի դարպասը։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որոնք ավելի դիպուկ իրացրին Լիսաբոնից ժամանած հյուրերը` հաղթելով 5:3 հաշվով։

Այսպիսով, Ռուբեն Ամորիմի թիմն անակնկալ մատուցեց և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023