Ռեշֆորդի հիասքանչ «կրակոցը» հաղթանակ պարգևեց Ման. Յունայթեդին Բետիսի դեմ խաղում 🎥

Ռեշֆորդի հիասքանչ «կրակոցը» հաղթանակ պարգևեց Ման. Յունայթեդին Բետիսի դեմ խաղում 🎥

17/03/2023 - 00:00

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «կարմիր սատանաները» հաղթել էին 4:1 հաշվով։

Պատասխան հանդիպմանը գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մանկունյական ակումբին հաղթանակ պարգևեց 56-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդի հեռահար հարվածով խփած հիասքանչ գոլը։

Այսպիսով, Էրիկ Տեն Հագի թիմը դիմակայությունում հաղթեց ընդհանուր 5:1 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023