Ներկայացնում ենք տեսանյութ Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հենոն ֆուտբոլային կարիերայում երկրորդ երիտասարդությունն է ապրում։ Ուսմնասիրում ենք հաջողության ճանապարհը, վերլուծում ենք նրա խաղային բոլոր գործողութույնները, ներկայացնում ենք բոլոր գոլերն ու փոխանցումները։ Միասին կհասկանանք, թե ի՞նչը ստիպեց Հենոյին փոխել իր մոտեցնումները, ինչպե՞ս Մխիթարյանը գրավեց Իտալիան, ինչպե՞ս դարձավ լավագույններից մեկը, ինչպե՞ս «Ռոմայում» վերածվեց հեղինակության ու առաջատարի, ի՞նչ հեռանկարներ կան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքում 34-ամյա դարպասապահը հավաքել է ընդհանուր ձայների 36․5%-ը։ Նրան հաջորդում են կիսապաշտպան Պիեր-Էմիլ Հոյբերգը («Սաութհեմպտոն»/«Տոտենհեմ», 35%) և պաշտպան Սիմոն Կյայերը («Միլան», 28․5 %)։ Շմեյխելն իր կարիերայի ընթացքում արդեն երրորդ անգամ է այս նվաճմանը հասնում․ […]
Ավելին
Ինչպես հաղորդում է El Chiringuito պարբերականը, Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան դիտարկում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյին ազգային հավաքականի ղեկին տեսնելու հավանականությունը։ Առայժմ չի հաղորդվում՝ կողմերը որևէ քննարկում ունեցել են այս հարցի շուրջ, թե ոչ։ 50-ամյա մասնագետի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։ Դիեգո Սիմեոնեն 1988-2002 թթ․ ընթացքում Արգետնինայի հավաքականի կազմում անցկացրել […]
Ավելին
Record պարբերականը փոխանցում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող «Ալ Հիլիալ» ակումբը ցանկանում է իր շարքերում տեսնել «Ատլետիկո Մադրիդի» արդեն նախկին հարձակվող Դիեգո Կոստային։ Այն բանից հետո, երբ արաբական ակումբը չկարողացավ գնել բրազիլացի հարձակվող, չինական «Չզյանսու Սունինի» ֆուբտոլիստ Ալեքս Տեյշեյրայի տրանսֆերային իրավունքը, նրանք այժմ աշխատում են Կոստայի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ և բավական գայթակղիչ առաջարկ […]
Ավելին
Բոլիվիայի առաջնությունում շատ բուռն կերպով եզրափակեցին 2020 թվականը։ Առաջնության վերջին տուրի «Բլումինգ»-«Ստրոնգեստ» հանդիպման հիմնական ժամանակի ավարտին 2 րոպե էր մնացել, երբ 1։3 հաշվի ժամանակ հյուրերի ֆուտբոլիստները պատրաստվում էին անկյունային հարված խաղարկել։ Տանտերերի երկրպագուները սկսեցին տարբեր առարկաներ նետել դեպի մրցակցի ֆուտբոլիստները, այդ թվում նաև պայթուցիչներ, որի պայթյունից հետո «Ստրոնգեստի» ֆուտբոլիստներից մեկը հայտնվեց խոտածածկին։ Այս դեպքից հետո […]
Ավելին
Եվրոպական մի շարք հեղինակավոր ակումբներ հետաքրքրված են պորտուգալական «Սպորտինգի» 18-ամյա եզրային պաշտպան Նունու Մենդեշի ծառայություններով։ Տարեվերջին լիսաբոնյան ակումբը նոր պայմանագիր կնքեց խոստումնալից ֆուտբելիստի հետ, որի հրաժարագինը կազմել է 70 մլն եվրո։ Պայմանագիրը կգործի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Մենդեշին՝ որպես Մարսելոյի փոխարինողի։ Վերջինիս պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, […]
Ավելին
Ստեֆան Էլ-Շարավին, ով այս պահին հանդես է գալիս չինական «Շանհայ Շենհուա» ակումբի կազմում, մտադրվել է վերադառնալ Իտալիա։ Ինչպես վստահեցնում է սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան, 28-ամյա վինգերը ցանկանում է կարիերան շարունակել հարազատ «Ռոմայի» կազմում, որի գույները պաշտպանել է 2016-2019 թվականներին։ Էլ-Շարավին ցանկանում է կրկին հայտնվել Իտալիայի ազգային հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենելով մասնակցել Եվրո-2020-ին, […]
Ավելին
2012 թվականին լրագրող Տիագո Ռեշը «Սանտա Կռուզ» ակումբի տնային խաղի միակ երկրպագուն էր։ Այդ օրը սիրելի ակումբը պարտվեց «Գրեմիոյին» 1։4 հաշվով։ Տարիներ անց երիտասարդն աշխատանքի ընդունվեց սիրելի ակումբում։ Իսկ ահա 2018 թվականից նա ակումբի ղեկավարն է։ 2 օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին, «Սանտա Կռուզը» դարձավ նահանգի չեմպիոն և առաջին անգամ իր 107-ամյա պատմության մեջ կխաղա Բրազիլիայի […]
Ավելին
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ խաղում արտագնա՝ 0։2 հաշվով հաղթանակ տոնեց «Էվերթոնի» նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Այդ խաղում մանկունյանցիները ԱՊԼ ակումբների նկատմամբ իրենց արտագնա հաղթանակների քանակը հասցրեցին 13-ի։ Այս հաղթանակների շարքը ամենաերկարն է «Կարմիր սատանաների» պատմության մեջ։ Վերջին անգամ Սուլշերի տղաները Պրեմիեր լիգայի շրջանակում արտագնա խաղում ոչ-ոքի էին խաղացել հունիսի […]
Ավելին
Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» միջև էր։ Ծանարագույն պայքարում Սուլշերի թիմը կարողացավ 0։2 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչում, որտեղ արդեն հանգրվանել են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ Այս խաղում գոլերը խփվեցին միայն խաղավարտին։ 88-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիան գոլով եզրափակեց հյուրերի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին՝ դարձնելով հաշիվը […]
Ավելին
1 26 27 28 29 30 40

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025