Լյորիսը, հավանաբար, ամռանը կլքի Տոտենհեմը. ակումբը նրան փոխարինող է գտել

Լյորիսը, հավանաբար, ամռանը կլքի Տոտենհեմը. ակումբը նրան փոխարինող է գտել

24/02/2021 - 14:49

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, «Տոտենհեմի» դարպասապահ և ավագ Ուգո Լյորիսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի լոնդոնյան ակումբի շարքերը։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դարպասապահի և «շնաձկների» միջև գործող պայմանագրի ավարտին կմնա ևս մեկ մրցաշրջան, սակայն հաղորդվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լորիսը, հնարավոր է, տեղափոխվի ՊՍԺ։

Եթե 34-ամյա դարպասապահը հեռանա «Տոտենհեմից», ապա վերջիններս նրա փոխարինեղի դերում տեսնում են «Բյորնլիի» դարպասապահ Նիկ Պոպին։ 28-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 30 մլն ֆունտ ստերլինգ։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում Լյորիսը մասնակցել է բոլոր 24 հանդիպումներին, որոնցից 7 դեպքում սեփական դարպասը պահել է անառիկ։

Նիկ Պոպն իր հերթին «Բյորնլիի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 25 խաղի` 9 անգամ դարպասը պահելով «չոր»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023