Գողերը թալանել են Բոատենգի տունը, մինչ նա մասնակցում էր Վալյադոլիդի դեմ հանդիպմանը
Mundo Deportivo-ն հայտնում է, որ թալանել են «Բարսելոնայի» կիսապաշտպան Քևին-Պրինց Բոատենգի տունը։
Ըստ տեղեկությունների՝ գողերը մտել են 31-ամյա ֆուտբոլիստի տուն, երբ նա մասնակցում էր Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ հանդիպմանը։
Հանցագործները տարել են փող և թանկարժեք զարդեր՝ ֆուտբոլիստին պատճառելով ընդհանուր արժողությամբ 300 հազար եվրոյի վնաս։