Նոր լիդերը. Արարատ-Արմենիան կարևոր հաղթանակ տարավ Ալաշկերտի նկատմամբ (տեսանյութ)

Նոր լիդերը. Արարատ-Արմենիան կարևոր հաղթանակ տարավ Ալաշկերտի նկատմամբ (տեսանյութ)

17/03/2019 - 17:18

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ:

Տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային»: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով. միակ գոլը 73-րդ րոպեին խփել է Անտոն Կոբյալկոն:

Հերթական հաղթանակից հետո Վարդան Մինասյանի գլխավորած թիմը գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 2 միավոր առաջ լինելով «Փյունիկից» և «Ալաշկերտից». վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:

Տուրի մյուս խաղում «Բանանցը» հյուրընկալել էր «Արարատին» և հաղթեց 3:1 հաշվով:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023