Բարսելոնան, Բորուսիան ու Տոտենհեմը հետաքրքրված են Բավարիայի պաշտպանի ծառայություններով

Բարսելոնան, Բորուսիան ու Տոտենհեմը հետաքրքրված են Բավարիայի պաշտպանի ծառայություններով

10/04/2021 - 16:19

Ինչպես տեղեկացնում է Bild -ի թղթակից Քրիստիան Ֆալկը, «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը հայտնվել է «Բարսելոնայի» և «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում։

32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ազատ գործակալի կարգավիճակով, հեռանալու է մյունխենյան ակումբից․ այդ մասին հաստատել է «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը։ Ակումբի ղեկավարությունն անձամբ նոր պայմանագիր չի առաջարկելու Բոատենգին։

Sportbuzzer․de-ն էլ գրում է, որ Ժերոմ Բոատենգի համար մղվող պայքարին միացել է նաև «Բորուսիա Դորտմունդը»։

Եթե այդ գործարքը կայանա, ապա գերմանացի կենտրոնական պաշտպանի աշխատավարձը զգալիորեն կնվազի, որը ներկա պահին կազմում է 12 մլն եվրո։

Նշվում է, որ դորտմունդյան ակումբը ցանկանում է թիմում առաջատարի հատկանիշներով փորձառու ֆուտբոլիստներ ավելի շատ լինեն։ Դրան զուգահեռ, հաշվի առնելով «դեղինների» Բունդեսլիգայում ներկա դիրքը, ակումբը չի կարող թանկարժեք տրանսֆերներ իրեն թույլ տալ, քանի որ «Բորուսիայի»՝ մանսկացությունը Չեմպիոնների լիգայի հաջորղ խաղարկությանը հարցականի տակ է։

Դորմտունդյան ակումբը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղերից հետո վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ ՉԼ ուղեգիր տվող 4-րդ տեղը զբաղեցնող «Այնտրախտին» զիջելով 7 միավոր։

Ինչ վերաբերում է Ժերոմ Բոատենգին, ապա 32-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» գույները պաշտպանում է 2011 թվականից․ նա մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 355 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023