Գոլառատ ֆուտբոլ Միլանում. Ինտերը դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել էին 2:0 հաշվով։ Պատասխան հանդիպումն անցավ բավական գոլառատ պայքարում, որն էլ ավարտվեց 3:3 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմիի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկոլո Բարելան, Լաուտարո Մարտինեսն ու Խոակին Կոռան։ «Արծիվների» գոլերը խփեցին Ֆրեդերիկ Էուրսենսը, Անտոնիու […]